М.Зощенко. Не надо врать.

рассказ

«Почему мы врем?»

  • Дискуссионный вопрос: Бывает ли «ложь во спасение»? Почему иногда так страшно сказать правду?
  • Связь с реальностью: Каждый в детстве хоть раз что-то скрывал. Сегодня мы увидим, к чему это привело героя Зощенко — маленького Миньку.

Почему для Миньки это не просто оценка, а «катастрофа»?

Роль Лёли: Можно ли назвать её «злым гением» брата? (Она подначивает его врать, показывая, что ложь — это «легкий путь»).

Реакция отца: Проанализируйте слова отца в финале. Почему он не наказал Миньку, когда узнал правду?

«Люди, которые лгут, — смешны и жалки… В конце концов всё всегда обнаруживается».

Главная мысль: Ложь создает иллюзию безопасности, но крадет внутренний покой.

Цитата урока: «Мне не надо врать. И тогда я буду счастливым».

Домашнее задание: Написать мини-эссе «Трудно ли быть всегда честным?».

Եղիշե

V դարի հայ պատմագրության մեջ իր ուրույն տեղն ունի պատմիչ Եղիշեն, որը հեղինակել է «Վասն Վարդանայ և հայոց պատերազմին»գիրքը։ Եղիշեի կենսագրական տվյալները հիմնականում չեն պահպանվել։ Եղիշեի մասին որոշակի տեղեկություններ են պահպանվել «Ճառընտիրի» մեջ՝ Անանուն հեղինակի կողմից։ Այդ տեղեկություններից պարզ է դառնում, որ Եղիշեն Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտն է եղել, ով հայրենիքում կրթություն ստանալուց հետո անցնում է Ալեքսանդրիա՝ ուսումը շարունակելու։ Կարծիք կա, որ Եղիշեն Ալեքսանդրիա է մեկնել 434 թվականին։ Եթե հաշվի առնենք այդ հանգամանքը, ապա այդ ժամանակ նա 20-25 տարեկան էր ու հավանաբար ծննդյան տարեթիվը տատանվում է 410-415 թվականների սահմանում։ Եղիշեն սկզբնական կրթությունը ստացել է հայրենիքում, նորաբաց դպրոցներում հայերենի հետ սովորել է նաև հունարենասորերեն և պարսկերեն։ Ապա Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կողմից մի խումբ այլ աշակերտների հետ 432-433 թթ ուղարկվել է Ալեքսանդրիայի հռչակավոր համալսարան։ Մի քանի տարի այնտեղ սովորելուց հետո 441-442 թթ վերադարձել է Հայաստան՝ ստանալով վարդապետական աստիճան։ Հայրենիք վերադառնալով՝ ըստ ավանդապատման, դարձել է Վարդան Զորավարի գրագիրը, 451 թ հայոց ազատագրական պայքարի՝ Ավարայրի հերոսամարտի ժամանակակիցն ու մասնակիցն է եղել։ Հայտնի է, որ հայոց պատերազմից հետո Եղիշեն դարձել է մենակյաց և ճգնավոր՝ մեկուսանալով Մոկաց լեռներում՝ մի քարայրում, որը հետագայում կոչվել է «Եղիշեի Այր»։ Հենց այդտեղ էլ գրել է «Վարդանի և Հայոց Պատերազմի Մասին» երկը և աստվածաբանական[2] և կանոնական[3], խրատական[4] բնույթի աշխատություններ։Պատմիչն իր կյանքն անց է կացնում Ռշտունյաց գավառի ծովափնյա այրերում, որտեղ էլ 470-475 թվականներին մահանում է։ Նրա գերեզմանը գտնվում է Ոստան գավառումՎանա լճի ափի Չաղար կամ Չարահան Ս․Նշան վանքում։

Պետք է ասել, որ երբ անցյալում հայ բանասերների և օտար հեղինակների շրջանում առաջացած բուռն հետաքրքրության հետ միասին դրսևորվեցին հիվանդագին կասկածանքներ այս կամ այն հեղինակի ու նրա ստեղածգործության նկատմամբ, Եղիշեն բացառություն չկազմեց: Որոշ հետազոտողներ ոչ միայն փորձում էին Եղիշեին տեղահան անել ու բերել հասցնել VI դարը, այլև հախուռն կերպով նրա գիրքը համարում էին մի թույլ երկ, որը, իբր, ոչ մի լուրջ քննադատության չի դիմանում։ Այս կարգի ուսումնասիրողների մեջ կարելի է նշել հատկապես Գր. Տեր-Պողոսյանին, Բ. Կյուլեսերյանին, Աբ. Զամինյանին, Ն. Ակինյանին և ուրիշների: Այստեղ տեղը չէ մեկ առ մեկ անդրադառնալու Եղիշեի ու նրա «Վարդանանց պատմությունը» գրքի վերաբերյալ բանասիրական վեճերում առաջ քաշված փաստարկներին, մանավանդ որ այժմ արդեն դրանք ոչ միայն մերժվում, այլև հիմնավորապես ժխտվում են[5]: Սակայն ավելորդ չի լինի վերը նշված ուսումնասիրողների «փաստերից» մեկը բերել որպես օրինակ: Եղիշեի դեմ տրամադրված մասնագետները գտնում են, որ նա անվերապահորեն կրել է Փիլոն Եբրայեցու ազդեցությունը։ Եվ որովհետև այդ հեղինակները, առանց հաստատուն հիմքերի, Փիլոնի երկերի հայերեն թարգմանությունները դնում են V դարի վերջերին և VI դարի սկզբներին, ուստի Եղիշեին էլ համարում են հիշյալ թարգմանություններից օգտվող հեղինակ, որը կարող էր ապրել ու ստեղծագործել հենց V դարի վերջերին և VI դարի սկզբներին: Եղիշեի շահերը պաշտպանող ուսումնասիրողները շատ հիմնավոր կերպով մերժելով Փիլոնի հայերեն թարգմանությունների հետ նրա ունեցած անմիջական կապը, արդարացիո րեն առաջ են քաշում տրամաբանական այն հարցը, թե արտա սահմանում կայուն գիտելիքներ ձեռք բերած, հունարեն, ասորերեն և այլ լեզուներ սովորած Եղիշեն ինչո՞ւ չէր կարող Փիլոնի երկերն օգտագործել իրենց բնագրերով ինքնուրույնաբար: Հետաքրքիրն այն է, որ վերջին փաստարկի հաղթանակն ավարտվեց նրանով, որ Փիլոնի երկերի հայերեն նոր օրինակ-ները վերջնականապես ապացուցեցին դրանց ոչ թե VI, այլ դարում թարգմանված լինելը[5]:

Պարզված է, որ Եղիշե պատմիչի գրչին պատկանում են մեկ տասնյակից ավելի ստեղծագործություններ, որոնց մեծ մասն ունի կրոնական բովանդակություն: Սակայն նրա աշխատություններից միայն «Վարդանանց պատմությունն» է, որ իր բնույթով ու բովանդակությամբ տարբերվում է մյուսներից ու համարվում է պատմիչի գրական ժառանգության թագն ու պսակը և նրան միջնադարյան հայկական մատենագրության փայլուն համաստեղության մեջ անմահացնողը: Եղիշեին իր այս երկը գրելու համար խոշոր չափով խրախուսել է նրա անմիջական պատվիրատուն ու մեկենասը՝ Մամիկոնյան ՝ Դավիթ երեցը, որի մասին, դժբախտաբար, մենք ուրիշ ոչ մի տեղեկություն չունենք, բացի մեր պատմիչի առաջաբանում եղածներից: Այստեղ, պատմիչի մոտ իր հովանավորի ու պատվիրատուի մասին հղած «քաջ» (պետք է հասկանալ նաև առաքինի իմաստով) և «երկրավոր առատ գիտությամբ» օժտված արտահայ-տությունները գուցե իրավունք տան մեզ ենթադրելու, որ Դա-վիթ Մամիկոնյանը իր ժամանակի առաջադեմ ու բարձր կրթություն ունեցող անձնավորություններից մեկն էր: Մենք որոշա կիորեն չգիտենք, թե Եղիշեն երբ է ձեռնարկել իր աշխատությունը գրելը, սակայն ենթադրվում է, որ այն պետք է ավար-տած լինի 458-464 թվականների ընթացքում[5]:

Անհատական ուսումնական պլան

Դասացուցակ

ժամատախտակ

Տեխնոլոգիայի խմբեր- Երկրորդ

Ֆիզկուլտուրայի խումբը, օրը- երկուշաբթի, ձյուդո

Ընտրության խմբեր- երեքշաբթի կինո ֆոտո, հինգշաբթի` վրացերեն լեզու

Լրացուցիչ պարապմունք դպրոցում- ոչ

Երկարօրյա-ոչ

Լրացուցիչ պարապմունք դպրոցից դուրս- ոչ

Նախագծային աշխատանք/հղումը տեղադրել/-

Դպրոցի երթուղային, որ համարն է (միակողմանի, երկկողմանի)- 25 համար միակողմանի

Արշավախմբային ճամփորդություն(բարձունք, Արատես, Արտանիշ․․․․)

Поставьте выделенное слово в нужную форму.

  1. Моя сестра очень любит мороженое. Я купил мороженое
    сестре . 2. Мой друг хорошо играет в футбол. Я хочу по-
    дарить другу
    футбольный мяч. 3. Дети ждут Деда Мо-
    роза. Дед Мороз приносит детям подарки. 4. Мой сын
    любит сказки. Я читаю
    для моего сына
  2. сказки на ночь. 5. Друзья
    ещё не видели мою новую квартиру. Я покажу свою новую квар-
    тиру друзям. 6. Ирина не любит классическую музыку.
    ей не нравится классическая музыка. 7. Кто открыл
    окно? так жарко? 8. Студенты не сдали экзамен.
    студентам на
    до больше заниматься. 9. Мария уехала отды-
    хать и не звонит мне. Завтра я сам позвоню Марине.

Քառակուսային հավասարման գաղափարը։ Թերի քառակուսային հավասարումներ։

ax2 + bx + c = 0 տեսքի հավասարումը, որտեղ a -ն, b -ն և c -ն տրված թվեր են, և a ≠ 0, անվանում են քառակուսային (քառակուսի) հավասարում:

Օրինակ

2x2 + 3x−8 = 0, −3x2 + 2x + 1 = 0, x2 + 5x = 0, 2x2 − 4 = 0, 25x2 = 0 հավասարումները քառակուսային հավասարումների օրինակներ են:

a թիվն անվանում են ավագ անդամի՝ x2 -ու գործակից, b թիվը՝ x -ի գործակից, c -ն՝ ազատ անդամ:

Քանի որ a ≠ 0, ապա ցանկացած քառակուսային հավասարում ունի ax2 ավագ անդամը: Այդ պատճառով քառակուսային հավասարումն անվանում են նաև երկրորդ աստիճանի հավասարում:

Քառակուսային հավասարման ուսումնասիրման հարցերում կարևոր դեր է խաղում հետևյալ թիվը՝  D = b2 − 4ac

D = b2−4ac թիվն անվանում են ax2 + bx + c = 0  քառակուսային  հավասարման  տարբերիչ  կամ՝  դիսկրիմինանտ:

Օրինակ

1) 2x2 − 3x − 5 = 0 հավասարման մեջ a = 2 – ը x2 -ու գործակիցն է, b = −3 -ը՝ x -ի գործակիցը, իսկ c =−5 -ը՝ ազատ անդամը: Հաշվենք տարբերիչը` D=(−3)2 − 4⋅2 ⋅(−5) = 9 + 40 = 49

2) x2 − 7 = 0 հավասարման մեջ b = 0, այդ պատճառով էլ չկա x պարունակող անդամը: x2 -ու գործակիցը a = 1 -ն է, իսկ ազատ անդամը՝ c = −7:  Տարբերիչը հավասար է՝ D = −4⋅(−7) = 28

Հիշենք, որ

x անհայտով հավասարման արմատ կամ լուծում անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x -ի փոխարեն տեղադրելով ստացվում է ճիշտ թվային հավասարություն:

Լուծել հավասարումը՝ նշանակում է գտնել նրա բոլոր արմատները կամ ցույց տալ, որ արմատներ չկան:

Ուշադրություն

Եթե ax2 + bx + c = 0 տեսքի հավասարման մեջ a = 0, այսինքն, չկա x2 պարունակող անդամը, ապա հավասարումը քառակուսային չէ:

Վերջին երեք օրինակներում a ≠  0 (այսինքն, դրանք քառակուսային հավասարումներ են), սակայն՝

x2+2x=0 հավասարման մեջ c=0

2x2−6=0 հավասարման մեջ b=0

12x2=0 հավասարման մեջ երկուսն էլ զրո են՝ b=0, c=0

Այս օրինակներում բերվածները կոչվում են թերի հավասարումներ:

Քառակուսային հավասարումը կոչվում է թերի, եթե b և c թվերից գոնե մեկը հավասար է զրոյի:

Օրինակ

Լուծենք հետևյալ թերի հավասարումները՝

1) x2+3x=0

x2+3x=0 x(x+3)=0 x=0 x=−3

Պատասխան՝ x1=0, x2=−3

2) 2x2−8=0

2x2−8=0 x2−4=0 (x−2)(x+2)=0 x1=2 x2=−2

Պատասխան՝ x1=2,x2=−2

3) 7x2=0

7x2=0, x2=0, x=0

Պատասխան՝ x=0

Հարցեր և առաջադրանքներ։

1․ Ո՞ր հավասարումն է կոչվում քառակուսային։

2․ Ինչպե՞ս են հաշվում քառակուսային հավասարման տարբերիչը։

3․ Ո՞ր հավասարումն է կոչվում թերի քառակուսային։

4․ Կազմել ax2+bx+c=0 քառակուսային հավասարում, եթե նրա գործակիցները հավասար են․

5․ Հաշվել քառակուսային հավասարման տարբերիչը․

6․ Ստուգել՝ 0 թիվը հավասարման արմա՞տ է․

Լուծել հավասարումները․

7․ Լուծել հավասարումները․

8․ Լուծել հավասարումները․

Առաջադրանք 7-րդ դասարան,ապրիլի 11-23

Առաջադրանք 1

Թևավոր խոսք «Լուկուլոսյան խնջույք»  համացանցից գտիր ի՞նչ է նշանակում այն։

Ներբեռնել դասագիրքը, սովորել դասը – Ար­շա­կո­ւնյաց Հայաս­տա­նի բա­ժա­նո­ւմն ու ան­կու­մը /էջ115-120/

Բառարան
Ա­վատ | տի­րա­կա­լի կող­մից ա­վա­տա­ռո­ւին(վասա­լին) տր­ված հո­ղային տի­րույթ։­
Ա­վա­տա­ռու | ան­ձ, ո­րը տի­րո­ջից հո­ղի շնո­րհ է ստա­ցե­լ՝ հա­վա­տար­մու­թյան և ծառայությունների դի­մա­ց։­
Ա­վա­տա­տի­րու­թյո­ւն | սո­ցի­ալ-տն­տե­սա­կան խի­ստ աս­տի­ճա­նա­կա­րգ­ված հա­մա­կա­րգ՝ հիմնված հո­ղե­րի բա­շխ­ման և ան­ձնա­կան հավա­տար­մու­թյան վրա։
Ա­զատ­ներ և ա­նա­զատ­ներ | մի­մյան­ցից ի­րավունք­նե­րով և պար­տա­կա­նու­թյո­ւն­նե­րով ա­ռա­նձ­նա­ցած հա­սա­րա­կա­կան խա­վե­ր։

Պատասխանիր հարցերին/գրավոր/

Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչ­պե­՞ս ար­մա­տա­վոր­վեց ա­վա­տա­տի­րու­թյո­ւնն Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ։
բ. Բա­ցատ­րի­՛ր։ Ին­չո­՞վ էր պայ­մա­նա­վոր­ված թա­գա­վո­րա­կան իշ­խա­նու­թյան թու­լա­ցու­մը
ա­վա­տա­տի­րու­թյան ձևա­վոր­ման ըն­թաց­քո­ւմ։
գ. Հիմա­վո­րի­՛ր։ Ին­չո­՞ւ Հռո­մը չհան­դո­ւր­ժեց Պապ ար­քայի ձեռ­նար­կած վե­րա­փո­խու­թյո­ւն­նե­րը և
կազ­մա­կեր­պեց նրա սպա­նու­թյու­նը։

Արքայացանկ

ԱրքաԳահակալման ժամանակաշրջանԾանոթագրություններ
Տրդատ Ա[2]52 թվականից, պաշտոնապես՝ 66 – 88 թվականներՊարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։
Սանատրուկ88 – 110 թվականներՀաջորդել է հորը՝ Տրդատ Ա արքային։ Ըստ Մովսես Խորենացու` Սանատրուկը 91 թվականին արշավել է Աբգար Զ թագավորի (71-91) դեմ և գրավել ու Մեծ Հայքին է միավորել Օսրոյենե–Եդեսիայի թագավորությունը։ Ըստ հունահռոմեական պատմիչների` Սանատրուկը տիրել է նաև Ասորիքի մի մասին։
Աշխադար110 – 113 թվականներՀաջորդը՝ Տրդատ Ա–ի, որդին՝ Պարթևաստանի Բակուր II թագավորի։ Գահ է բարձրացել Հռոմի և Պարթևաստանի փոխհամաձայնությամբ։
Պարթամասիր113 – 114 թվականներՊարթև Արշակունի արքա Բակուր II որդին։ Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։
Վաղարշ Ա117 – 144 թվականներՍանատրուկ թագավորի որդին։ 116 թվականի ամռանը գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը` վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ Նրա գահակալման տարիներն ընթացել են խաղաղությամբ և շինարարական աշխատանքներով։ Ըստ Մովսես Խորենացու` Վաղարշը վերակառուցել է հին Վարդգեսավանը և իր անունով կոչել Վաղարշապատ քաղաքը, այժմ՝ Էջմիածին։ Վաղարշին գահընկեց է արել Հռոմի Անտոնինոս Պիոս կայսրը՝ Մեծ Հայքի թագավոր կարգելով Սոհեմոսին։
Սոհեմոս144 – 161 թվականներՀայոց գահը ստացվել է Անտոնինոս Պիոսից՝ հաջորդելով գահընկեց Վաղարշ Ա–ին։ Սոհեմոսի գահակալումը դիտելով Հռանդեայի պայմանագրի խախտում, 161 թվականին Անտոնինոս Պիոսի մահից հետո պարթևական զորքերը մտել են Մեծ Հայք, տապալել Սոհեմոսին և գահ բարձրացրել Բակուր Ա Արշակունուն։ Սոհեմոսը ապաստանել է Հռոմում, այնտեղ ընտրվել ծերակույտի անդամ։
Բակուր Ա161 – 162 թվականներԳահ է բարձրացել Պարթևաց Վաղարշ III թագավորի աջակցությամբ` հռոմեական դրածո Սոհեմոս թագավորի տապալումից հետո։ Բակուրի մասին տեղեկությունները կցկտուր են։ Հռոմեական զորավար Ստատիոս Պրիսկոսը համառ կռիվներով գրավել է Արտաշատը և ձերբակալել Բակուրին։
Վաղարշ Բ186 – 198 թվականներԵնթադրվում է, որ Վաղարշ Ա–ի սերնդից էր։ Հռոմի դրածո Սոհեմոսի մահից հետո օգտվելով կայսրության ներքին գահակալական կռիվներից` Վաղարշ Բ-ն երկրից դուրս է քշել հռոմեական կայազորը և հռչակվել Մեծ Հայքի թագավոր։ 193 թվականին Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Վաղարշ Բ–ի խոհեմ արտաքին քաղաքականության շնորհիվ պահպանվել է Մեծ Հայքի անկախությանը, ի դեմս նրա, հիմնվել է հայ Արշակունիների ինքնուրույն և ժառանգական արքայատունը։ Վաղարշ Բ նետահար զոհվել է Կովկասի լեռնաբնակների դեմ հաղթական կռիվներից մեկում։
Խոսրով Ա198 – 216 թվականներՀաջորդել է հորը՝ Վաղարշ Բ-ին։ Խոսրովի գահակալման տարիները վիճելի են պատմագիտության մեջ։ Գահակալման սկզբին Խոսրովն անցել է Կովկասյան լեռները, պատժել խազրաց և բասլաց ցեղերն, ապահովել պետության հյուսիսային սահմանները։ Պաշտանելով քրմական դասի շահերը՝ հալածել է քրիստոնեական համայնքներին։ 215 թվականին Հռոմի հետ բարեկամանալու նպատակով այցելել է Կարակալա կայսրին, սակայն ձերբակալվել է։ Կարակալայի արարքը հռոմեացիների դեմ է հանել Հայոց բանակը, և նա հարկադրված ազատել է Խոսրովին։ 216 թվականին Խոսրովը պարթևաց զինակցությամբ հաղթել է վերստին նվաճումների ելած Կարակալային։ Խոսրովը զոհ է դարձել պարսից (հավանորեն Արտաշիր I-ի որդու՝ Հայոց դրածո թագավոր Որմիզդ-Արտաշիրի) կազմակերպած դավադրության։
Տրդատ Բ217 – 252 թվականներԽոսրով Ա-ի որդին։ 216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ է կանչում Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկում։ Կարակալայի այդ արարքը հանգեցրել է Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկել իր զորավարներից Թեոկրիտոսին, որը, սակայն, պարտություն է կրել և հեռացել Հայաստանից։ Հայոց գահ է բարձրանում Տրդատ Բ-ն։
Արտավազդ Ե253 – 272 թվականներԳահակալել է Շապուհ I–ի օգնությամբ, երբ Մեծ Հայքը ենթարկվել էր Սասանյան Իրանի գերիշխությունը։ Հռոմեական պատմիչ Տրեբելոս Պոլիոնոսը հաղորդում է, որ 260 թ–ին Արտավազդի զորքերը մասնակցել են Եդեսիայում Վալերիանոս կայսեր զորքերի դեմ Շապուհ I–ի շահած ճակատամարտին։ Արտավազդը Շապուհից նամակով խնդրել է արձակել Վալերիանոս կայսրին, որի գերման պատճառով Հռոմը թշնամացել է նաև Մեծ Հայքի հետ։
Խոսրով Բ279 – 287 թվականներԽոսրով Բ-ն հայոց թագավոր Տրդատ Բ-ի որդին էր։ Հաջորդել է հորը և հռոմեացիների օգնությամբ հաստատվել հայկական գահին։ Սպանվել է 287 թվականին՝ Շապուհ I-ի հրահանգով պարթև Անակի կողմից՝ Վաղարշապատում։ Հայ ազնվականությունը վրեժ է լուծում նրանից, սպանվում են Անակի ընտանիքի բոլոր անդամները, բացի երիտասարդ Գրիգորից։
Տրդատ Գ Մեծ287 – 330 թվականներՀայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու (272-287) որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Տրդատ Գ Մեծ Արշակունին քրիստոնեությունը ճանաչել է Մեծ Հայքի պետական պաշտոնական կրոն։
Խոսրով Կոտակ330 – 338 թվականներՀաջորդել է հորը՝ Տրդատ Գ Մեծին։ Վերջինիս մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը։ Բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները նա Վաչե Մամիկոնյան սպարապետի գլխավորությամբ զորաբանակ է ուղարկում նշված տոհմերի դեմ, որոնք կատարում են արքայի հրամանը և հիմնահատակ ոչնչացնում այս նախարարական տները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։
Տիրան Բ338 – 350 թվականներՀաջորդել է հորը՝ Խոսրով Գ Կոտակին։ 338 թվականի գարնանը, երբ Պարսից արքա Շապուհ II–ի զորքերը ներխուժել են Հայաստան, Տիրանը Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի հետ հարկադրաբար ապաստանել է Բյուզանդիայում։ Գահին վերահաստատվել է 339 թվականի գարնանը՝ Հռոմի Կոստանդիոս I կայսեր օգնությամբ։ Հռոմի հետ կնքած պայմանագրով Տիրանը ճանաչել է նրա գերիշխանությունը, պատանդ տվել Տրդատ որդուն և թոռներին։ Տիրանի գահակալման առաջին տարիներն անցել են համեմատաբար խաղաղ։ Վարել է պետական իշխանության կենտրոնացման քաղաքականություն։
Արշակ Բ350 – 368 թվականներ350 թվականին Ոսխայի ճակատամարտում հայ–հռոմեական ուժերը հաղթել են պարսից Սասանյան արքա Շապուհ Բ Երկարակյացին (309-379) և հարկադրել գերությունից ազատել հայոց թագավոր Տիրանին։ Քանի որ Տիրանը կուրացվել էր, գահաժառանգ Արտաշեսը մահացել, իսկ մյուս որդին՝ Տրդատը, պատանդ էր Բյուզանդիոնում, ուստի Հռոմի և Պարսկաստանի համաձայնությամբ թագավորել է Արշակ Բ-ն։
Պապ370 – 374 թվականներԱրշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։
Վարազդատ374 – 378 թվականներՀաջորդել է իր ազգական՝ Պապ թագավորին։ Մանուկ հասակում Վարազդատին խնամել և դաստիարակել է Բաթ Սահառունին։ Պատանեկության տարիներին ապրել և կրթվել է Հռոմում։ Գահակալել է Հռոմի Վաղես կայսեր աջակցությամբ։ 377 թ.–ին Վարազդատը հարկադրված է եղել ընդունել Սասանյան Պարսկաստանի գերիշխանությունը։ Վարազդատը աղբյուրներում հայտնի է նաև որպես բազմակողմանի զարգացած մարզիկ։ Նրա անունը դրոշմվել է մարմարյա սալիկին՝ որպես վերջին 393 օլիմպիադայի չեմպիոնի։
Արշակ Գ378 – 389 թվականներՊապի որդին և հաջորդը։ Մանվել Մամիկոնյան սպարապետը, գահընկեց անելով Վարազդատ թագավորին, Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Փավստոս Բյուզանդի վկայությամբ, Մանվել Մամիկոնյանը 384–ին՝ վախճանվելուց առաջ, հատուկ գրությամբ Հայաստանը և Արշակ թագավորին «հանձնել է» Հռոմի կայսրին։ 385–ին Արշակը ստիպված հեռացել է հռոմեական Հայաստան՝ ապաստանելով Եկեղյաց գավառում։ Արշակ Գ-ի օրոք՝ 387 թվականին Հայաստանը բաժանվել է երկու մասի՝ Հռոմի և Պարսկաստանի միջև։
Խոսրով Դ384 – 388 թթ., 414 – 415 թվականներԱրշակ Գ թագավորի խնամակալ Մանվել Մամիկոնյանի մահից հետո, հայ նախարարների պահանջով, Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին՝ նրան կնության տալով իր քույր Զրվանդուխտին և խնամակալ կարգելով պարսիկ իշխան Զիկին։
Վռամշապուհ388 – 414 թվականներ[3]Հաջորդել է եղբորը՝ Խոսրով Դ–ին։ Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ։ Վռամշապուհը մեծապես աջակցել է Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևին և Մեսրոպ Մաշտոցին՝ հայ նոր գրերի ստեղծման և լուսավորական ձեռնարկումներին։ Վռամշապուհին նաև հաջողվել է միավորել Մեծ Հայքի երկու մասերը։
Շապուհ Պարսիկ416 – 419 թվականներՄեծ Հայքի պարսկական հատվածի դրածո արքա Սասանյան արքայատոհմի կողմից։ Պարսից Սասանյան արքա Հազկերտ I-ը 416 թ. հայոց Խոսրով Գ Արշակունի արքայի մահից հետո իր որդիներից Շապուհին նշանակում է Հայոց արքա։ Ըստ Մովսես Խորենացու` հայ նախարարները մշտապես ծիծաղում և արհամարհանքի էին ենթարկում Շապուհին։ 419 թ. Իրանում սկսվում են ներքին խժդժումներ և Շապուհը մեկնում է Իրան հորն օգնելու, որտեղ էլ և հոր հետ սպանվում է։
Արտաշես Դ422 – 428 թվականներՀայ Արշակունի հարստության վերջին ներկայացուցիչը, Վռամշապուհ թագավորի որդին։

387 թ. Հայաս­տա­նի բա­ժա­նու­մը Հռո­մի և Սա­սա­նյան Ի­րա­նի մի­ջև

  1. Բացահայտի՛ր քարտեզը։ Ին­չո­՞ւ է­ին Հռո­մն ու Պա­րս­կաս­տա­նը ձգ­տո­ւմ, որ Մեծ Հայքն ի­րե­նց
    դաշնակի­ցը լի­նի։
  2. Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ի՞նչ ես կար­ծո­ւմ, ին­չո­՞ւ են Մեծ Հայ

Առաջադրանք 2

Թևավոր խոսք «Անցնել Ռուբիկոնը» համացանցից գտիր ի՞նչ է նշանակում այն։

Սովորիր դաս – Ար­շա­կո­ւնյաց Հայաս­տա­նի սո­ցի­ալտնտե­սա­կան և մշա­կու­թային կյան­քը /էջ 122- 126/

Բառարան
Հայ­րե­նիք | միջ­նա­դա­րյան Հայաս­տա­նո­ւմ սե­փա­կա­նու­թյան ի­րա­վո­ւն­քի (ժա­ռան­գա­կան) հիմ­նա­կան տե­սա­կը­։
­Պա­րգ­ևա­կա­նք | ծա­ռայու­թյան դի­մաց ար­քայի և խո­շոր նա­խա­րար­նե­րի շնոր­հած հո­ղի պայ­մա­նա­կան սե­փա­կա­նու­թյու­նը։
Գան­ձա­գին | առք ու վա­ճառ­քի են­թա­կա մաս­նա­վոր սե­փա­կա­նու­թյու­նը։

Պատասխանիր հարցերին

Քննադատական մտածողություն

  1. Ընդ­հան­րաց­րո։ Ին­չո­՞վ էր պայ­մա­նա­վոր­ված Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ ար­քայա­կան
    իշ­խա­նու­թյան թու­լա­ցու­մը։
  2. Ճա­նա­չի­՛ր ազ­դե­ցու­թյու­նը։ Ի՞նչ հետ­ևա­նք­ներ ու­նե­ցավ քա­ղաք­նե­րի ան­կո­ւմն Ար­շա­կու­նյաց
    Հայաս­տա­նո­ւմ։
  3. Վեր­լու­ծի­՛ր: Ի՞նչ փո­փո­խու­թյո­ւն­նե­րի հան­գեց­րեց ա­վա­տա­տի­րա­կան կար­գե­րի ձևա­վո­րու­մը
    Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ։

Ծանոթացիր – Ին­չո­՞ւ է դա կար­ևոր այ­սօր
Հայաս­տա­նո­ւմ Ար­շա­կու­նի­նե­րի իշ­խա­նու­թյան ժա­մա­նա­կա­շր­ջա­նը նշա­նավոր­վեց մշա­կու­թային այն­պի­սի ան­ցո­ւմ­նե­րով , ո­րո­նք պայ­մա­նա­վո­րե­ցին նաևսո­ցի­ա­լա­կան փո­փո­խու­թյո­ւն­նե­ր։ Այդ­պի­սին էր հել­լե­նիս­տա­կան մշա­կույ­թի
նա­հանջը, ո­րի հետ­ևա­նք­նե­րը նաև քա­ղա­քա­կան է­ի­ն։ Տե­ղի ու­նե­ցող փո­փո­խություն­նե­րն ազ­դո­ւմ է­ին ինչ­պես մա­րդ­կային հա­րա­բե­րու­թյո­ւն­նե­րի, այն­պես էլ հասա­րա­կու­թյան կա­ռո­ւց­ված­քի ու կազ­մա­կե­րպ­ման ձևե­րի վրա։
Այ­սօր ևս մշա­կույթն այն­պես է ազ­դո­ւմ մեր հայա­ցք­նե­րի և վար­քագ­ծի վրա, որ հա­ճախ մե­նք նույ­նի­սկ տե­ղյակ չե­նք լի­նո­ւմ այդ ազ­դե­ցու­թյան մա­սի­ն։

Բազմություններ, ենթաբազմություններ, առաջադրանքներ

Առ։ 1

 Պարզե՛ք, թե a-ի (և b-ի, եթե առկա է) որ արժեքների դեպքում նշված առնչությունը ճիշտ կլինի.

ա) {a} ∪ {5} = {5, 8} a = 8

բ) {a, 7} ∪ {9} = {4, 7, 9}, a =4

գ) {a, b} ∪ {4, 0} = {4, 0, 8, 2} a = 8 b = 2

դ) {a, b} ∪ {5, 6} = {5, 6, 7} a = 7

Առ։ 2

A բազմությունն ունի 4 տարր, A ∪ B բազմությունը՝ 13 տարր, իսկ A ∩ B-ն՝ 3: Քանի՞ տարր ունի B բազմությունը:

B բազմությունը ունի 12 տարր։

Առ։ 3

Դիցուք, A-ն 50-ից փոքր 3-ի բաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝ 50-ից փոքր 5-ի բաժանվող բնական թվերի: Գրե՛ք A, B, A ∩ B, A ∪ B բազմությունները:

Առ։ 4

Սպորտային ակումբում կա 25 անդամ: Նրանցից յուրաքանչյուրը հաճախում է կամ ֆուտբոլի, կամ թենիսի խմբակների: Հայտնի է, որ 15 հոգին հաճախում է ֆուտբոլի խմբակի, իսկ 17-ը՝ թենիսի: Քանի՞ հոգի է մասնակցում և՛ թենիսի, և՛ ֆուտբոլի խմբակներին:

7 հոգի մասնակցում է և՛ թենիսի, և՛ ֆուտբոլի խմբակներին։

Առ։ 5

Նույն թաղամասում ապրող երեխաներից յուրաքանչյուրն ունի հեծանվից, ինքնագլորից կամ գնդակից առնվազն մեկը: Նրանցից 25-ն ունի հեծանիվ, 13-ը՝ ինքնագլոր, 10-ը՝ գնդակ: Հայտնի է, որ 7 հոգի ունի հեծանիվ ու ինքնագլոր, ինքնագլոր ու գնդակ ունեցող չկա, իսկ 4 հոգի ունի հեծանիվ ու գնդակ:

ա) Քանի՞ երեխա ունի և՛ հեծանիվ, և՛ ինքնագլոր, և՛ գնդակ:

բ) Քանի՞ երեխա է ապրում այդ թաղամասում:

գ) Քանի՞ երեխա ունի միայն ինքնագլոր:

դ) Քանի՞ երեխա ունի միայն հեծանիվ:

ե) Քանի՞ երեխա ունի միայն գնդակ:

Հայոց լեզու, 7-րդ դասարան

Ապրիլի 6-ին

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:
ա. մյուս, քո, իրենց, սրանք, դու, դա
բ. իրեն, նույն, այս, դուք, դրանք, մեզ
գ. մենք, ամենքը, նրանց, ոչ ոք, ես, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այդ, ում, նույնքան, ձեզ, սա, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, դա, նրա
գ. բոլորը, այս, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպե՞ս, ու՞մ, համայն, ո՞վ, նա
բ. ինչու՞, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, ինչքա՞ն:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ով, նույն, որտեղ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքան, ինչքան, որևէ, նրանք, որքանով, որից
գ. ինչպես, նույնպիսի, ինչպիսի, ամեն ոք, քանիսը, դա:

6. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել։ Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչինչ։ Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում։ Աշխատասիրության վրա ոչ ոք այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը։ Շատ տեսնել և ոչինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր։ Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից։

7. Ինչքան, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:
Հարցական՝ Ով կգա վաղը դասին։

Հարաբերական՝ Մարդը, ով օգնեց ինձ, շատ բարեկիրթ էր։

  1. Ինչպես
  • Հարցական՝ Ինչպես պատրաստել այս հացը։
  • Հարաբերական՝ Ճանապարհը, ինչպես մենք գնացինք երեկ, երկար էր։
  1. Որտեղ
  • Հարցական՝ Որտեղ է իմ գիրքը։
  • Հարաբերական՝ Տունը, որտեղ մենք մնացինք արձակուրդում, շատ գեղեցիկ էր։
  1. Ինչքան

Հարաբերական՝ Գործը, ինչքան կարողացար անել այսօր, ինձ շատ օգնել է։
8. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Հարցական՝ Ինչքան մարդ կա այդ սենյակում։

Ոչ ոք (խոսել), բոլորը (լսել) ջութակի նվագը:

Ոչ մեկը (հանդգնել) հակաճառել:

Բոլոր (երեխաներին) նա լավ է վերաբերվում:

Ընկերներին (հրավիրել) տոնական ճաշկերույթին:

Ամբողջ (քաղաք) նրա մասին (խոսել):

Ողջը (դառնալ) թշնամուն ավար:

Ամեն մեկը վեճը (մեկնաբանել) յուրովի:

9.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել։ Երկար ժամանակ ձեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել։ Հիմա նա ձեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով։ Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը։ Մի քանի տարի ձեր տանը ապրեց։ Տատս ձեզնից բողոքում է, բայց առանց ձեզն էլ չի դիմանում


Զատկական տոնի ժողովրդական ընկալումները

IMG_5570.JPG

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Ֆիլմը դիտել այստեղ

Սպիտակուցների մասին

Սպիտակուցն անհրաժեշտ է ձեր օրգանիզմի բջիջների համար, որ դրանք աճեն և վերականգնվեն:

Ձեր օրգանիզմում արտադրվում է անհրաժեշտ սպիտակուցների միայն մի մասը, իսկ մնացածը ստանում եք սննդի միջոցով: Ուստի ձեր ամենօրյա սննդակարգում սպիտակուցներով հարուստ մթերքներ ներառելը լավագույն ուղին է, որպեսզի համոզվեք, որ դուք ստանում եք անփոխարինելի այս սննդանյութի բավարար քանակներ:

Ի՞նչ են սպիտակուցները

Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը:

Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք:

Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում:

Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը:

Ինչպե՞ս են սպիտակուցները գործում

Սպիտակուցները բարձր մոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են ամինաթթուներից: Կան ամինաթթուների 20 տեսակներ, որոնք կարող են շղթաներում միմյանց միանալ տարբեր ձևերով՝ առաջացնելով տարբեր սպիտակուցներ։ Մեր օրգանիզմում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկ կոդով:

Սպիտակուցի տարբեր տեսակներ ունեն տարբեր գործառույթներ: Օրինակներից են՝

  • հակամարմիններ, որոնք վիրուսների և բակտերիաների դեմ պայքարող սպիտակուցներ են
  • ֆերմենտներ (էնզիմներ), որոնք բջիջներում քիմիական ռեակցիաներ ստեղծող և նոր մոլեկուլների առաջացմանն օգնող սպիտակուցներ են
  • ազդանշանային սպիտակուցներ, որոնք ազդանշանները տեղափոխում են մարմնի մի շրջանից դեպի մեկ այլ շրջան (օրինակ՝ հորմոններ, ցիտոկիններ և աճի գործոններ)
  • կառուցվածքային սպիտակուցներ, որոնք բջջին և վերջինիս օրգանոիդներին տալիս են որոշակի ձև և մասնակցում են բջջի ձևի փոփոխմանը
  • տրանսպորտային (տեղափոխող) սպիտակուցներ, որոնք իրականացնում են օրգանիզմում տարբեր ատոմների և մոլեկուլների տեղափոխումը
  • շարժողական սպիտակուցներ, որոնք ապահովում են մկանային կծկումը:

Սպիտակուցի սննդային աղբյուրները

Դուք կարող եք ձեր օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցները ստանալ բազմատեսակ սննդամթերքներից՝ անճարպ միս, թռչնամիս, ձկնեղեն, ձու, կաթ, ընկույզներ և սերմեր, լոբիներ և ոլոռներ:

Ձեզ ենք ներկայացնում, թե, կախված տարիքից և սեռից, քանի՞ չափաբաժին է պետք, որպեսզի լրացվի սպիտակուցների օրական պահանջը:

ԱնձՉափաբաժին
Աղջիկներ և տղաներ, 2-3 տարեկան1
Աղջիկներ և տղաներ, 4-8 տարեկան1 ½
Աղջիկներ և տղաներ, 9-18 տարեկան2 ½
Կանայք, 19-50 տարեկան2 ½
Կանայք, 50+ տարեկան2
Հղի կանայք3 ½
Կրծքով կերակրող մայրեր2 ½
Տղամարդիկ, 19-50 տարեկան3
Տղամարդիկ, 50+ տարեկան2 ½

Սպիտակուցի 1 չափաբաժինն, օրինակ, ներառում է՝

  • 65 գրամ պատրաստված միս, օրինակ՝ տավարի, գառան, հորթի կամ խոզի
  • 80 գրամ պատրաստված թռչնամիս, օրինակ՝ հավի կամ հնդկահավի
  • 100 գրամ պատրաստված ձկան ֆիլե
  • 2 մեծ ձու
  • 1 բաժակ պատրաստված կամ պահածոյացված լոբիներ կամ ոլոռներ, օրինակ՝ ոսպ, սիսեռ և այլն
  • 30 գրամ ընկույզներ, սերմեր, գետնանուշի (արախիս) կարագ կամ այլ ընկույզների ու սերմերի մածուկներ:

Բարձր սպիտակուցային սննդակարգեր

Որոշ մարդիկ գերծանրաբեռնված ֆիզիկական մարզանքների կամ մարմնի քաշը նվազեցման փորձերի ժամանակ սկսում են հետևել բարձր սպիտակուցային սննդակարգին: Սա նշանակում է, որ նրանք ընդունում են սպիտակուցի ավելցուկային բաժիններ՝ խմելով սպիտակուցային խառնուրդներ կամ հավելումներ:

Բարձր ցուցանիշներին և ռեկորդներին ձգտող մարզիկները գուցե ավելցուկային սպիտակուցների կարիք ունենան, սակայն մարդկանց մեծ մասն անհրաժեշտ քանակները ստանում է առօրյա սննդակարգով։ Ձեր օրգանիզմը չի կարող պահեստավորել սպիտակուցներ, ուստի չօգտագործելիս դրանք քայքայվում և հեռանում են ձեր օրգանիզմից:

Մարմնի կշռի կորստին ուղղված բարձր սպիտակուցային սննդակարգն ընդհանուր առմամբ անվտանգ է: Սակայն կարևոր է, որ դուք ստանաք բարձրորակ սպիտակուցներ, ինչպիսիք կան մսի, թռչնամսի և ձկան մեջ և խուսափեք վերամշակված մսային արտադրանքներից: Վտանգավոր կարող է դառնալ սննդանյութերից որևէ մեկ տեսակի, օրինակ՝ ածխաջերերի, սննդակարգից լրիվ բացառելը:

Բոլոր դեպքերում, եթե ցանկանում եք անցնել բարձր սպիտակուցային սննդակարգին, նախապես զրուցեք ձեր բժշկի հետ:

Աղբյուր՝https://medex.am

Միջին դպրոց, 7.9 Դասարան