Category Archives: մաթեմատիկայի ընտրությամբ գործունեո՛թյո՛ն

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՄԲ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Գնել են երկու տեսակի կոնֆետներ՝ վճարելով ընդամենը 6500դրամ։ Առաջին տեսակի կոնֆետներից, որի 1 կիլոգրամն արժե 2200դրամ, գնել են 2կգ։ Մնացած գումարով գնել են երկրորդ տեսակի կոնֆետներ՝ 1կիլոգրամը 700դրամով։ Երկրորդ տեսակի քանի՞ կիլոգրամ կոնֆետ են գնել։

3կգ

2․ Քանի՞ մետր է միատեսակ գործվածքի երկու կտորներից յուրաքանչյուրի  երկարությունը, եթե առաջին կտորը, որում երկրորդից 16մ-ով ավելի գործվածք կա, արժե 168000դրամ, իսկ երկրորդը՝ 120000դրամ։

56, 40

3. Այժմ հայրը երեք անգամ մեծ է որդուց: Երբ որդին 6 տարեկան էր, հայրը 30 տարեկան էր: Այժմ քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը:

որդի — 12

հայր — 36

4. Ես մտապահեցի մի թիվ, նրան ավելացրեցի 5, ստացված թիվը բաժանեցի 5-ի, արդյունքից հանեցի 5 և այն, ինչ ստացվեց, բազմապատկեցի 5-ով: Ստացա 55: Ի՞նչ թիվ էի մտապահել:

75

5. Առաջին փականագործին 120մանրակ պատրաստելու համար պետք է 3ժամ, իսկ երկրորդին՝ երկու անգամ ավելի։ Ինչքա՞ն ժամանակում փականագործները, աշխատելով միասին, կպատրաստեն 600 մանրակ։

10 ժամ

6. Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որ թվանշանների արտադրյալը հավասար է 6։

4 հատ