Հայոց լեզու, 7-րդ դասարան

Ապրիլի 6-ին

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:
ա. մյուս, քո, իրենց, սրանք, դու, դա
բ. իրեն, նույն, այս, դուք, դրանք, մեզ
գ. մենք, ամենքը, նրանց, ոչ ոք, ես, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այդ, ում, նույնքան, ձեզ, սա, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, դա, նրա
գ. բոլորը, այս, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպե՞ս, ու՞մ, համայն, ո՞վ, նա
բ. ինչու՞, մեկը, այնինչ, ի՞նչ, ո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, ինչքա՞ն:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ով, նույն, որտեղ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքան, ինչքան, որևէ, նրանք, որքանով, որից
գ. ինչպես, նույնպիսի, ինչպիսի, ամեն ոք, քանիսը, դա:

6. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել։ Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչինչ։ Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում։ Աշխատասիրության վրա ոչ ոք այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը։ Շատ տեսնել և ոչինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր։ Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից։

7. Ինչքան, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:
Հարցական՝ Ով կգա վաղը դասին։

Հարաբերական՝ Մարդը, ով օգնեց ինձ, շատ բարեկիրթ էր։

  1. Ինչպես
  • Հարցական՝ Ինչպես պատրաստել այս հացը։
  • Հարաբերական՝ Ճանապարհը, ինչպես մենք գնացինք երեկ, երկար էր։
  1. Որտեղ
  • Հարցական՝ Որտեղ է իմ գիրքը։
  • Հարաբերական՝ Տունը, որտեղ մենք մնացինք արձակուրդում, շատ գեղեցիկ էր։
  1. Ինչքան

Հարաբերական՝ Գործը, ինչքան կարողացար անել այսօր, ինձ շատ օգնել է։
8. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Հարցական՝ Ինչքան մարդ կա այդ սենյակում։

Ոչ ոք (խոսել), բոլորը (լսել) ջութակի նվագը:

Ոչ մեկը (հանդգնել) հակաճառել:

Բոլոր (երեխաներին) նա լավ է վերաբերվում:

Ընկերներին (հրավիրել) տոնական ճաշկերույթին:

Ամբողջ (քաղաք) նրա մասին (խոսել):

Ողջը (դառնալ) թշնամուն ավար:

Ամեն մեկը վեճը (մեկնաբանել) յուրովի:

9.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել։ Երկար ժամանակ ձեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել։ Հիմա նա ձեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով։ Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը։ Մի քանի տարի ձեր տանը ապրեց։ Տատս ձեզնից բողոքում է, բայց առանց ձեզն էլ չի դիմանում


Զատկական տոնի ժողովրդական ընկալումները

IMG_5570.JPG

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:

Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Ֆիլմը դիտել այստեղ

Սպիտակուցների մասին

Սպիտակուցն անհրաժեշտ է ձեր օրգանիզմի բջիջների համար, որ դրանք աճեն և վերականգնվեն:

Ձեր օրգանիզմում արտադրվում է անհրաժեշտ սպիտակուցների միայն մի մասը, իսկ մնացածը ստանում եք սննդի միջոցով: Ուստի ձեր ամենօրյա սննդակարգում սպիտակուցներով հարուստ մթերքներ ներառելը լավագույն ուղին է, որպեսզի համոզվեք, որ դուք ստանում եք անփոխարինելի այս սննդանյութի բավարար քանակներ:

Ի՞նչ են սպիտակուցները

Սպիտակուցները մեծ մոլեկուլներ են, որոնք չափազանց կարևոր, ոչ հազվադեպ՝ անփոխարինելի են օրգանիզմի բազմաթիվ գործառույթներ համար։ Դրանք իրականացնում են բջիջների աշխատանքի մեծ մասը և օգնում են հյուսվածքների և օրգանների գործունեությանը:

Մարդկանց մեծ մասն իր ամենօրյա սննդով ստանում է սպիտակուցների բավարար քանակներ։ Սակայն սպիտակուցների պահանջն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ ձեր բջիջներն ակտիվ աճելու և վերականգնվելու կարիք ունեն, օրինակ, երբ դուք երեխա եք կամ դեռահաս, հիվանդ եք, վիրահատվել եք կամ եթե հղի կամ կրծքով կերակրող մայր եք:

Օրգանիզմը սպիտակուցները կարող է օգտագործել նաև էներգիա ստանալու համար, հատկապես, եթե դուք բավարար քանակով ածխաջրեր չեք ստանում:

Եթե ինչ-որ մեկի մոտ առկա է սպիտակուցային լուրջ պակաս, նրա բոլոր օրգանները ախտահարվում են, այդ թվում՝ գլխուղեղը, իմունային համակարգը և մարսողությունը:

Ինչպե՞ս են սպիտակուցները գործում

Սպիտակուցները բարձր մոլեկուլային օրգանական միացություններ են, որոնք կազմված են ամինաթթուներից: Կան ամինաթթուների 20 տեսակներ, որոնք կարող են շղթաներում միմյանց միանալ տարբեր ձևերով՝ առաջացնելով տարբեր սպիտակուցներ։ Մեր օրգանիզմում սպիտակուցների ամինաթթվային հաջորդականությունը որոշվում է գենետիկ կոդով:

Սպիտակուցի տարբեր տեսակներ ունեն տարբեր գործառույթներ: Օրինակներից են՝

  • հակամարմիններ, որոնք վիրուսների և բակտերիաների դեմ պայքարող սպիտակուցներ են
  • ֆերմենտներ (էնզիմներ), որոնք բջիջներում քիմիական ռեակցիաներ ստեղծող և նոր մոլեկուլների առաջացմանն օգնող սպիտակուցներ են
  • ազդանշանային սպիտակուցներ, որոնք ազդանշանները տեղափոխում են մարմնի մի շրջանից դեպի մեկ այլ շրջան (օրինակ՝ հորմոններ, ցիտոկիններ և աճի գործոններ)
  • կառուցվածքային սպիտակուցներ, որոնք բջջին և վերջինիս օրգանոիդներին տալիս են որոշակի ձև և մասնակցում են բջջի ձևի փոփոխմանը
  • տրանսպորտային (տեղափոխող) սպիտակուցներ, որոնք իրականացնում են օրգանիզմում տարբեր ատոմների և մոլեկուլների տեղափոխումը
  • շարժողական սպիտակուցներ, որոնք ապահովում են մկանային կծկումը:

Սպիտակուցի սննդային աղբյուրները

Դուք կարող եք ձեր օրգանիզմի համար անհրաժեշտ սպիտակուցները ստանալ բազմատեսակ սննդամթերքներից՝ անճարպ միս, թռչնամիս, ձկնեղեն, ձու, կաթ, ընկույզներ և սերմեր, լոբիներ և ոլոռներ:

Ձեզ ենք ներկայացնում, թե, կախված տարիքից և սեռից, քանի՞ չափաբաժին է պետք, որպեսզի լրացվի սպիտակուցների օրական պահանջը:

ԱնձՉափաբաժին
Աղջիկներ և տղաներ, 2-3 տարեկան1
Աղջիկներ և տղաներ, 4-8 տարեկան1 ½
Աղջիկներ և տղաներ, 9-18 տարեկան2 ½
Կանայք, 19-50 տարեկան2 ½
Կանայք, 50+ տարեկան2
Հղի կանայք3 ½
Կրծքով կերակրող մայրեր2 ½
Տղամարդիկ, 19-50 տարեկան3
Տղամարդիկ, 50+ տարեկան2 ½

Սպիտակուցի 1 չափաբաժինն, օրինակ, ներառում է՝

  • 65 գրամ պատրաստված միս, օրինակ՝ տավարի, գառան, հորթի կամ խոզի
  • 80 գրամ պատրաստված թռչնամիս, օրինակ՝ հավի կամ հնդկահավի
  • 100 գրամ պատրաստված ձկան ֆիլե
  • 2 մեծ ձու
  • 1 բաժակ պատրաստված կամ պահածոյացված լոբիներ կամ ոլոռներ, օրինակ՝ ոսպ, սիսեռ և այլն
  • 30 գրամ ընկույզներ, սերմեր, գետնանուշի (արախիս) կարագ կամ այլ ընկույզների ու սերմերի մածուկներ:

Բարձր սպիտակուցային սննդակարգեր

Որոշ մարդիկ գերծանրաբեռնված ֆիզիկական մարզանքների կամ մարմնի քաշը նվազեցման փորձերի ժամանակ սկսում են հետևել բարձր սպիտակուցային սննդակարգին: Սա նշանակում է, որ նրանք ընդունում են սպիտակուցի ավելցուկային բաժիններ՝ խմելով սպիտակուցային խառնուրդներ կամ հավելումներ:

Բարձր ցուցանիշներին և ռեկորդներին ձգտող մարզիկները գուցե ավելցուկային սպիտակուցների կարիք ունենան, սակայն մարդկանց մեծ մասն անհրաժեշտ քանակները ստանում է առօրյա սննդակարգով։ Ձեր օրգանիզմը չի կարող պահեստավորել սպիտակուցներ, ուստի չօգտագործելիս դրանք քայքայվում և հեռանում են ձեր օրգանիզմից:

Մարմնի կշռի կորստին ուղղված բարձր սպիտակուցային սննդակարգն ընդհանուր առմամբ անվտանգ է: Սակայն կարևոր է, որ դուք ստանաք բարձրորակ սպիտակուցներ, ինչպիսիք կան մսի, թռչնամսի և ձկան մեջ և խուսափեք վերամշակված մսային արտադրանքներից: Վտանգավոր կարող է դառնալ սննդանյութերից որևէ մեկ տեսակի, օրինակ՝ ածխաջերերի, սննդակարգից լրիվ բացառելը:

Բոլոր դեպքերում, եթե ցանկանում եք անցնել բարձր սպիտակուցային սննդակարգին, նախապես զրուցեք ձեր բժշկի հետ:

Աղբյուր՝https://medex.am

Առաջադրանք 7-րդ դասարան, մարտի 30-ից -ապրիլի 10 Արշակունյաց Հայաստան

Առաջադրանք 1

Թևավոր խոսք «Սիզիփոսյան աշխատանք» համաանցից գտիր ի՞նչ է նշանակում այն։

Սիրելի սովորող, ներբեռնիր դասագիրքը

Սովորիր պատմել դասը – Ար­շա­կու­նի­նե­րի հաս­տա­տու­մը Հայոց գա­հի­ն / էջ 102- 105/

Պատասխանիր հարցերին գրավոր

Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ կնք­վեց Հռան­դե­այի դաշ­նա­գի­րը և ի՞նչ էր այն են­թադ­րո­ւմ։
բ. Բա­ցատ­րի­՛ր։ Ին­չո­՞վ էր կար­ևոր հայ ա­վա­գա­նու կող­մից սո­ցի­ա­լա­կան և իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րի
պահ­պան­ման պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը ստա­նձ­նե­լը:
գ. Վեր­լու­ծի­՛ր։ Ի՞նչ մի­ջոց­նե­րի էր դի­մո­ւմ Հռո­մը՝ Հայաս­տա­նի դի­մադ­րու­թյո­ւնն ընկ­ճե­լու և իր
գե­րա­կայու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մա­ր։

Առաջադրանք 2

Սովորիր պատմել դասը – Տր­դատ Մե­ծի գա­հա­կա­լությունը և քրիս­տո­նե­ո­ւթյան ըն­դու­նու­մը /էջ 108-112/

Պատասխանիր հարցերին գրավոր

Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ին­չո­՞ւ հայ Ար­շա­կու­նի­նե­րը որ­դեգ­րե­ցին հռո­մե­ա­մետ քա­ղա­քա­կա­նու­թյո­ւն,
որ­քա­նո­՞վ էր այն ող­ջա­մի­տ։
բ. Վեր­լու­ծի­՛ր։ Ի՞նչ ես կար­ծո­ւմ, ին­չո­՞ւ ար­քայի և նրա ըն­տա­նի­քի, նա­խա­րար­նե­րի, զոր­քի և ժո­ղո­վր­դի
մկր­տու­թյու­նը տե­ղի ու­նե­ցավ Նպատ լե­ռան մո­տ՝ Ա­րա­ծա­նի գե­տո­ւմ։
գ. Բացատրի՛ր։ Ին­չո­՞ւ Տր­դատ III ար­քան փո­խեց վե­րա­բեր­մո­ւն­քը քրիս­տո­նե­ու­թյան նկատ­մա­մբ և այն
հռ­չա­կեց պե­տա­կան կրոն:
Ա3 | Քննադատական մտածողություն

  1. 1. Արդյո՞ք քրիստոնեության ընդունումը տեղի ունեցավ առանց դիմադրության, ինչ ընթացք և հետևանքներ ունեցավ։
    Քրիստոնեության ընդունումը առանց դիմադրության չեղավ։ Հին հեթանոսական հավատքի հետևորդները և որոշ նախարարներ դիմադրում էին։ Քանդվեցին հեթանոսական տաճարներ, իսկ նրանց փոխարեն կառուցվեցին եկեղեցիներ։
    Հետևանքները՝
    Հայաստանը դարձավ առաջին քրիստոնյա պետությունը (301 թ.)
    Ամրապնդվեց երկրի միասնությունը
    Զարգացավ մշակույթը և կրթությունը

    2. Ի՞նչ վտանգ էին ներկայացնում հայ Արշակունիները Սասանյան հարստության համար։
    Հայ Արշակունիները Սասանյանների համար վտանգ էին, որովհետև Հայաստանը գտնվում էր Հռոմի և Պարսկաստանի միջև և հաճախ դաշնակցում էր Հռոմի հետ։ Բացի այդ, քրիստոնեության ընդունումը հակասում էր Պարսկաստանի զրադաշտական կրոնին, և Հայաստանը կարող էր թուլացնել Սասանյանների ազդեցությունը տարածաշրջանում։

    3. Ինչո՞ւ Հռոմը հանդուրժեց Հայաստանում քրիստոնեության հռչակումը պետական կրոն, մինչդեռ իր տարածքում հալածում էր նոր կրոնը։
    Հռոմը հանդուրժեց, որովհետև Հայաստանը նրա համար կարևոր դաշնակից և սահմանային պետություն էր Պարսկաստանի դեմ։ Հռոմը ցանկանում էր պահպանել Հայաստանի աջակցությունը, այդ պատճառով չխանգարեց քրիստոնեության ընդունմանը, նույնիսկ եթե իր տարածքում դեռ հալածում էր քրիստոնյաներին։

Գործնական աշխատանք, 7-րդ դասարան

Գոյական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:
1.Սարսափ, ծուղակ, պաղատանք, ընչազրկություն, գրավչանք, չքավորություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:

Սարսափ — երկյուղԾուղակ — թակարդՊաղատանք — աղերսանքԸնչազրկություն — չքավորությունԳրավչանք — հրապուրանք


2. Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, թալան, երազանք, ներածություն, պատկառանք, տենչանք:

Հռչակ — համբավԱռաջաբան — ներածությունԱվար — թալանՀարգանք — պատկառանքԵրազանք — տենչանք

Ածական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ ածականների հինգ զույգ:
1. Աչալուրջ, համեստ, ջանասեր, ուշադիր, տրտում, թանձր, թախծոտ, պարկեշտ, եռանդուն, խիտ:

Աչալուրջ — ուշադիրՀամեստ — պարկեշտՏրտում — թախծոտԹանձր — խիտՋանասեր — եռանդուն


2. Գիտակ, թույլ, թերահավատ, հնազանդ, շողոքորթ, հեզ, լավատեղյակ, կեղծավոր, տկար, կասկածամիտ:

Գիտակ — լավատեղյակԹույլ — տկարԹերահավատ — կասկածամիտՀնազանդ — հեզՇողոքորթ — կեղծավոր

Բայական հոմանիշներ: Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ բայերի հինգ զույգ:
1.Ապականել, ըմբոստանալ, փառաբանել, ընդվզել, վատաբանել, արատավորել, խաղաղվել, դրվատել, հանդարտվել, փնովել:

Ապականել — արատավորելԸմբոստանալ — ընդվզելՓառաբանել — դրվատելՎատաբանել — փնովելԽաղաղվել — հանդարտվել


2. Մարել, հավաքել, շահագործել, դժգոհել, շիջել, ժողովել, ճնշել, տրտնջալ, վառել, հրկիզել:

Մարել — շիջելՀավաքել — ժողովելԴժգոհել — տրտնջալՎառել — հրկիզելՇահագործել — ճնշել



Գոյական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, ձեղնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն — պատերազմԿորուստ — ձեռքբերումԲերկրանք — թախիծՁեղնահարկ — ներքնահարկԸմբոստություն — հնազանդություն

Ածական հականիշներ: Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների հինգ զույգ:
Ծանրախոհ, անագի, համեստ, կայուն, լի, պոչավոր, սանձարձակ, թեթևամիտ, անհաստատ, դատարկ:

Ծանրախոհ — թեթևամիտՀամեստ — սանձարձակԿայուն — անհաստատԼի — դատարկԱնագի — պոչավոր

Բայական հականիշներԲառաշարքում առանձնացնել հականիշ բայերի հինգ զույգ:
Մեկնել, հօդս ցնդել, ատել, ժամանել, կատաղել, երկրպագել, մերժել, հայտնվել, հաստատել, հանդարտվել:

Մեկնել — ժամանելԱտել — երկրպագելՄերժել — հաստատելԿատաղել — հանդարտվելՀօդս ցնդել — հայտնվել

Գրել տրված բառերի նույնարմատ հականիշները:
Անխռով — խռով
Երերուն — աներեր
Երջանիկ — աներջանիկ
Ուժեղ — անուժ
Տարակուսելի — անտարակույս
Կախյալ — անկախ
Աղմկոտ — անաղմուկ
Արատավոր — անարատ
Զարդարուն — անզարդ
Բարձրաձայն — ցածրաձայն
Քաղցրահամ — անհամ
Ընչատեր — անընչատեր
Շնորհալի — անշնորհք
Երախտագետ — երախտամոռ
Գիտուն — անգետ

Ձոն ստուգատես

Նախագիծ

«Առողջությունը՝ որպես ստեղծագործություն»

Ժամկետ՝ մարտի 2 – ապրիլի 7

մասնակիցներ՝ 7–8 դասարաններ

Ուղղություն՝ առողջագիտություն + արվեստ + գործնական հմտություններ

Նպատակ

Ձևավորել գիտակցված վերաբերմունք սեփական առողջության նկատմամբ։

Զարգացնել ինքնախնամքի մշակույթ։

Խթանել առողջ ապրելակերպի ստեղծագործ ներկայացումը։

Կապել առողջությունը մայրության, խնամքի և պատասխանատվության գաղափարի հետ

Տեսական բաժին (դասաժամեր)

Դաս1 «Առողջությունը որպես արժեք»

Առողջության բաղադրիչները (ֆիզիկական, հոգեկան, սոցիալական) Սթրես և դեռահասություն Ինքնագնահատական և մարմնի պատկեր

Դաս2 «Սնունդը՝ որպես էներգիա»

Դեռահասի օրական կալորիական նորմա Միկրո և մակրոէլեմենտներ Սննդային պիտակների վերլուծություն

Դաս3 «Հիգիենա և ինքնախնամք»

Մաշկի խնամք դեռահաս տարիքում

Անձնական հիգիենա

Վնասակար սովորությունների կանխարգելում

Գործնական դասեր (քայլերով)

Գործնական 1․ «Իմ առողջ ափսեն»

Քայլեր

Սովորողները բաժանվում են խմբերի Յուրաքանչյուր խումբ կազմում է մեկ օրվա մենյու (նախաճաշ, ճաշ, ընթրիք) Հաշվում են մոտավոր կալորիականությունը Ներկայացնում են բլոգում

Գործնական 2․ «Բնական խնամք»

Վարպետության դաս – հրավիրված մասնագետ (մաշկաբան կամ կոսմետոլոգ)

Բովանդակություն

Մաշկի տեսակների որոշում Տնային բնական սկրաբի պատրաստում (շաքար + մեղր / վարսակի ալյուր + մածուն) Սխալ խնամքի ռիսկեր

Անվտանգության կանոնների քննարկում պարտադիր

Գործնական 3 Առաջին օգնության հիմունքներ

Ցուցադրություն

Արյունահոսության ժամանակ առաջին քայլեր

Ջերմաչափի ճիշտ օգտագործում

Ճնշման չափում

Հնարավոր համագործակցություն բուժաշխատողի հետ։

կլոր սեղան հանդիպումներ և վարպետությսան դասեր (ապրիլի 5–7)

«Սննդաբանությունը դեռահաս տարիքում» – սննդաբան

«Մաշկի ճիշտ խնամք» – մաշկաբան

«Կեցվածք և շարժում» – ֆիզիոթերապևտ

«Հոգեբանական կայունություն» – դպրոցական հոգեբան

Волшебник Изумрудного города

СКАЗКА

1.Чтение первой главы.

2. Ответы на вопросы:

  • Случайно ли Элли попала в Волшебную страну? Если бы Гингема не вызвала ураган, или если бы Виллина не изменила траекторию домика — как могла бы сложиться судьба девочки? Можно ли назвать это «судьбой»?
  • Зло против зла: Виллина — добрая волшебница, но она позволила урагану принести домик прямо на голову Гингемы. Можно ли считать поступок Виллины жестоким, или это была необходимая «справедливость»?
  • Страх и верность: Элли испугалась урагана, но любовь к Тотошке оказалась сильнее страха. Бывали ли в вашей жизни случаи, когда забота о ком-то помогала вам забыть о собственной опасности?

Лингвистическая минутка:

Разбор эпитетов, которыми Волков описывает ураган: «бешеная пляска туч», «зловещий вой», «неистовый порыв». Как эти слова помогают создать атмосферу тревоги?

Домаш. задание — составить вопросы к 1-ой главе, выучить выразительно читать, рассказывать.

Творческое задание:

Представьте себя на месте Элли в момент, когда домик поднялся в воздух.

  • Задание: Напишите 3–5 предложений в личный дневник Элли, которые она могла бы записать (или подумать), пока домик летел внутри урагана. Что она чувствует: страх, любопытство или отчаяние?

ГЛАВА 2.

Во второй главе — «Дорога из желтого кирпича» — начинаются настоящие приключения Элли в Волшебной стране. Здесь завязывается дружба, и проявляются первые черты характеров.

  1. Как выглядела страна Жевунов? Какие цвета там преобладали и почему жители получили такое название?
  2. Что Элли получила от доброй волшебницы Виллины? Опишите серебряные башмачки — почему они были так важны, хотя Элли об этом ещё не знала?
  3. Какое условие должна была выполнить Элли, чтобы вернуться домой? (Помочь трем существам исполнить их заветные желания).

2.Где Элли нашла Страшилу и как он выглядел? Обратите внимание на его одежду и нарисованное лицо.

Какое заветное желание у Страшилы? Почему он считает себя «глупым», хотя именно он первым догадывается, как слезть с кола?

Почему Тотошка сначала невзлюбил Страшилу? Как это характеризует преданность собаки своей хозяйке?

3.«Голова, набитая соломой»: Страшила мечтает о мозгах. Но разве он ведет себя как глупец? Приведите примеры из главы, где Страшила проявляет рассудительность (например, его вежливость, его вопросы о мире).

Страх и бессмертие: Страшила говорит: «Я ничего не боюсь… кроме горящей спички». Обсудите с классом: делает ли отсутствие физической боли Страшилу более смелым, или его смелость в чем-то другом?

Сила дружбы: Элли могла бы пойти к Гудвину одна, но она берет с собой незнакомое соломенное чучело. Что это говорит о характере девочки? (Доброта, сострадание, готовность помочь другому).

Лингвистическое задание :

Разбор — говорящие имена.

  • Почему героя зовут Страшила? Страшный ли он на самом деле или это ироничное имя?
  • Как имя влияет на наше восприятие персонажа до того, как мы узнаем его поступки?

Творческая минутка «Дорога из желтого кирпича»:

Задание: Напишите одно «правило», которое Элли и Страшила должны соблюдать, чтобы не сбиться с пути к своей цели. (Например: «Никогда не унывать, даже если туфли жмут» или «Слушать советы друзей»).

Գործնական աշխատանք,7-րդ դասարան

Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ:
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

Նախադասությունների մեջ գտնել  սխալները և ուղղել:

Գետինը ծածկվեց ձյունից:
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:

Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

Լճի մոտ՝ բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ՝ լայնեզր գլխարկով, և անթարթ հայացքով նայում էր կապույտ ջրերին։ Նա սովորություն ուներ աշնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի դուռը փակելու, որպեսզի ձմեռվա գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը։ Կրծքից արձակելով զղջման հառաչանք՝ դողդոջուն ձեռքով տխուր շարժում էր անում՝ կարծես իր ձեռքից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը։ Թիֆլիսում ապրելու տարիներին, հատկապես Վերնատան կյանքի ընթացքում, Թումանյանն ինքն շուրջն է համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական միջոցները։ Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից գանձվող եկեղեցական տուրքերը, փակում անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու իշխանությունը, հաստատել արքունիքի մենիշխանություն։

Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներք-ի ծայրին կենտ հաճարենու սաղար-ը մ-անում է. մու-ն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բար-րանում Զար-աքարի լանջը, բար-ունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մու- կանաչ է դա-նում, անլսելի ելև-ջ տալով մշուշ են դառնում, ան-անում սարի գլխին, ամպի տակ կ-կված վեր-ին ձ-նն էլ, թագի պես բոլորված ա-պն էլ: Ան-անում են միայն մի պահ, հաջոր-ին բոլորած է լինում նոր ա-պ և նստած նոր ձ-ն:

Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար, դաժան, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անողորմ:
2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

  Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին։
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից։
  3. Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն դիմաց տեսավ դժխեմ մահը։

Դաս Բնատարածքային համալիր հորիզոնական (լայնակի )զոնայականություն, վերընթաց գոտիականություն

Դասի հղումը

Դիտել տեսանյութը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է բնատարածքային համալիրը: Թվարկել բնատարածքային համալիրի բաղադրիչները:

2. Ի՞նչ է գոտիականությունը:

3.Ի՞նչ է աշխարհագրական գոտին: Ինչո՞վ է այն տարբերվում կլիմայական գոտուց:

4.Ի՞նչ է բնական զոնան:

7-րդ դասարան․ աշխատանքային փաթեթ

Բնական զոնաների , դրանց աշխարհագրական զոնաները

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Թվե’լ բնական զոնաները:

2.Բարեխառն գոտու անտառների զոնան ի՞նչ ենթազոնաների է բաժանվում:

3.Ի՞նչ տարբերություն կա արկտիկական անապատների և անապատների զոնաների միջև:

4.Հողերի ի՞նչ տիպեր են տարածված հասարակածային մշտադալար,խոնավ անտառների բնական զոնայում::

Միջին դպրոց, 7.9 Դասարան