Հանաշխարհային օվկիանոսի ջրի ջերմությունն ու աղիությունը

Պատասխանել հարցերին

1.Նշել Կարմիր ծովի մշտական բարձր ջերմաստիճանի և աղիության մի քանի պատճառ։

Կարմիր ծովը

Անապատային, շատ տաք կլիմա

Ուժեղ գոլորշիացում

Գետերի գրեթե բացակայություն

Ջրերի թույլ փոխանակում

2.Ինչու՞ է Ատլանտյան օվկիանոսն ավելի աղի’համեմատած Խաղաղ օվկիանոսի հետ։

Ատլանտյանը ավելի աղի է, քանի որ

Գոլորշիացումը մեծ է

Քաղցրահամ ջրի ներհոսքը քիչ է

3.Ինչպիսի՞ն է համաշխարհային օվկիանոսի մակերևույթին ջրի ջերմաստիճանն ավելի ցածր’քան հատակին։

Օվկիանոսի ջերմաստիճանը

Վերևում տաք է, որովհետև արև է ստանում

Խորքում ցուրտ է, որովհետև լույս չի հասնում

Մխիթար Սեբաստացու մասնաճյուղեր

Արևելյան դպրոց-պարտեզ
Գործում է որպես կրթահամալիրի մասնաճյուղ և կազմակերպում է նախադպրոցական և տարրական կրթություն։ Այստեղ աշակերտները ընդգրկված են մանկավարժական-ստեղծագործական միջավայրում, իրականացնում են նախագծային ուսուցում, մասնակցում տարբեր ակումբների ու ուսումնական ծրագրերի.

Հյուսիսային դպրոց-պարտեզ
Այս մասնաճյուղը ներառում է 2-12 տարեկանների կրթական ծրագրեր՝ նախակրթարանից մինչև տարրական դասարաններ։ Հյուսիսային դպրոց-պարտեզն առանձնանում է իր էլեկտրոնային բլոգային ուսուցմամբ, որտեղ յուրաքանչյուր դասվար կարող է վարել առանձին բլոգ, ուսուցիչներն ու սովորողները մասնակցում են բաց կրթական նախագծերի և մշակութային միջոցառումների.

Արևմտյան դպրոց-պարտեզ
Արևմտյան մասնաճյուղը ևս ունի առաջինից մինչև հինգերորդ դասարանների կրթական պլան։ Այստեղ գործում են մանկավարժական խմբակներ, իրականացվում է բաց և ստեղծագործական ուսուցում, տարբեր ծրագրեր՝ սպորտ, արվեստ, բնագիտական, երաժշտական և այլն.

Այս դպրոց-պարտեզների հիմնական առանձնահատկությունն է ուսուցման ազատ, շահագրգիռ և ստեղծագործական ձևը, ինչպես նաև համայնքի, աշակերտի ու մանկավարժական անձնակազմի փոխադարձ համագործակցությունը

Քիմիա 7․ հոկտեմբերի 6-10

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Դասի հղումը՝ էջ 27

Հարցեր և առաջադրանքներ․

1․Ո՞րն է մաքուր նյութ.
ա) Օդը
բ) Շաքարը
գ) Ծովի ջուրը
դ) Թեյը

2․Ո՞րն է խառնուրդ.
ա) Թթվածին
բ) Բենզինը
գ) Արծաթը
դ) Ջրածինը

3․Ո՞ր տեսակ խառնուրդն է, երբ բաղադրիչները տեսանելի են աչքով.
ա) Միատեսակ խառնուրդ
բ) Տարբերատես խառնուրդ

4․Աղաջուրը որ տեսակ խառնուրդ է՝
ա) Տարբերատես
բ) Միատեսակ

5․Ո՞ր մեթոդով կարելի է առանձնացնել ավազը ջրից՝
ա) Թորում
բ) Ֆիլտրացում
գ) Կրակով տաքացնելով
դ) Կենտրոնացում

6․Ինչ տարբերություն կա մաքուր նյութի և խառնուրդի միջև։

մաքուր նյութի մեջ մեկից ավել նյութ չկա, իսկ խառնուր նյութի մեջ մեկից ավելի նյութ կա

7․Ինչպե՞ս կարելի է պարզել՝ նյութը մաքուր է, թե խառնուրդ։

Եթե նյութը մաքուր է, ապա նրա ֆիզիկական և քիմիական հատկությունները հաստատում են

БАСНЯ 2: «Волк и Ягнёнок»

У сильного всегда бессильный виноват:
Тому в Истории мы тьму примеров слышим,
Но мы Истории не пишем;
А вот о том как в Баснях говорят.

Ягнёнок в жаркий день зашел к ручью напиться;
И надобно ж беде случиться,
Что около тех мест голодный рыскал Волк.
Ягнёнка видит он, на добычу стремится;
Но, делу дать хотя законный вид и толк,
Кричит: «Как смеешь ты, наглец, нечистым рылом
Здесь чистое мутить питье
Мое
С песком и с илом?
За дерзость такову
Я голову с тебя сорву». —
«Когда светлейший Волк позволит,
Осмелюсь я донесть, что ниже по ручью
От Светлости его шагов я на сто пью;
И гневаться напрасно он изволит:
Питья мутить ему никак я не могу». —
«Поэтому я лгу!
Негодный! слыхана ль такая дерзость в свете!
Да помнится, что ты еще в запрошлом лете
Мне здесь же как-то нагрубил:
Я этого, приятель, не забыл!» —
«Помилуй, мне еще и отроду нет году», —
Ягненок говорит.
«Так это был твой брат». —
«Нет братьев у меня».
— «Так это кум иль сват
И, словом, кто-нибудь из вашего же роду.
Вы сами, ваши псы и ваши пастухи,
Вы все мне зла хотите
И, если можете, то мне всегда вредите,
Но я с тобой за их разведаюсь грехи». —
«Ах, я чем виноват?»
— «Молчи! устал я слушать,
Досуг мне разбирать вины твои, щенок!
Ты виноват уж тем, что хочется мне кушать».
Сказал — и в темный лес Ягнёнка поволок.

Мораль басни Волк и Ягненок

У сильного всегда бессильный виноват… Волк и Ягненок – одна из редких басен, начинающихся с морали. Крылов сразу настраивает нас на то, о чем пойдет речь. Бытующее мнение, что мол кто сильнее, тот и прав показывается во всей красе. Ну на самом деле, что сможет доказать Ягненок голодному Волку? А вот Волку напротив, стоило бы задуматься, не ровен час отыщется сила, больше чем его. Как тогда он заговорит? Как Ягненок?

Басня Волк и Ягненок — анализ

Волк и Ягненок – редкая по построению басня. В ней два главных героя, образы которых одинаково важны и не могут существовать один без другого.

Персонаж Волка:

  • Характеризует человека, обладающего силой и пользующегося своим положением
  • Показывает своими словами пренебрежение правилами и понимание собственной безнаказанности
  • Проявляет грубость и обозленность в обращении к Ягненку, обзывая его и псом и нечистым рылом
  • Выворачивает наизнанку свою сущность одними только словами “Ты виноват уж тем, что хочется мне кушать”, показывая наглость и ничем не прикрытое бесстыдство

Персонаж Ягненка:

Беззащитный Ягненок олицетворяет бесправный народ в целом и любого простого человека в частном. Он пытается добрым словом смягчить Волка, хотя с самого начала беседы осознает своё бессилие. Обращается к Волку как к знатной особе, а затем кратко, но емко, ни в одной реплике стараясь не нарушить нотку почтения.

Какие можно сделать выводы?

Крылов в басне Волк и Ягненок описывает свою любимую тему – бесправие простого народа. Будучи ярым защитником всех обиженных, автор не упустил возможность ещё одним басенным стихотворением с присущей ему легкостью расставить все отношения по местам. Высмеиваемые в басне человеческие пороки необходимо искоренить из общества людей, исправить. Крылов понимает, что силу, действующую как ей заблагорассудится, сложно остановить. Таким как Волк ведь даже не нужно ни перед кем оправдываться! Хотелось, чтобы сила человека работала на восстановление справедливости… Нам остается только восхищаться способностью Крылова лаконично и остро напоминать сильнейшим, как унизительно они порой себя ведут.

Басня ,,Волк и Ягненок «— крылатые выражения

Ты виноват уж тем, что хочется мне кушать

У сильного всегда бессильный виноват

Делу дать хотя законный вид и толк

Какие есть крылатые выражения в басне ,,Стрекоза и муравей»?

Цитаты

  • Да работала ль ты в лето?
  • Как под каждым ей листком был готов и стол, и дом.
  • Помертвело чисто поле; Нет уж дней тех светлых боле…
  • Попрыгунья Стрекоза лето красное пропела.
  • Ты все пела? это дело: Так поди же, попляши!

Какая пословица подходит к басне «Стрекоза и муравей»?

В басне «Стрекоза и муравей» говорится о том, что стрекоза, прогуляв и протанцевав все лето, оказалась совсем не готовой к зимним холодам, а муравей, наоборот, летом трудился, и потому к приходу зимы был оснащен всеми необходимыми запасами. Пословица, которая по смыслу подходит к этой басне — «Делу время, потехе час«.

Читаем басню по ролям


АВТОР: У сильного всегда бессильный виноват
Тому в истории мы тьму примеров слышим
Но мы истории не пишем,
А вот о том как в баснях говорят…
Ягнёнок в жаркий день зашёл к ручью напиться:
И надобно ж беде случиться,
Что около тех мест голодный рыскал Волк.
Ягнёнка видит он, на добычу стремится;
Но, делу дать хотя законный вид и толк,
Кричит:
ВОЛК:»Как смеешь ты, наглец, нечистым рылом
Здесь чистое мутить питьё
Моё
С песком и с илом?
За дерзость такову
Я голову с тебя сорву». 
ЯГНЁНОК: «Когда светлейший* Волк позволит,
Осмелюсь я донесть, что ниже по ручью
От Светлости его шагов я на сто пью;
И гневаться напрасно он изволит:
Питья мутить ему никак я не могу». 
ВОЛК:»Поэтому я лгу!
Негодный! слыхана ль такая дерзость в свете!
Да помнится, что ты ещё в запрошлом лете
Мне здесь же как-то нагрубил;
Я этого, приятель, не забыл!» 
ЯГНЁНОК:»Помилуй, мне ещё и от роду нет году». 
АВТОР: Ягнёнок говорит
ВОЛК:»Так это был твой брат».
ЯГНЁНОК:»Нет братьев у меня».
ВОЛК:»Так это кум иль сват.
И, словом, кто-нибудь из ващего же роду.
Вы сами, ваши псы и ваши пастухи,
Вы все мне зла хотите,
И если можете, то мне всегда вредите;
Но я с тобой за их разведаюсь грехи». 
ЯГНЁНОК:«Ах, я чем виноват?»
ВОЛК: «Молчи! Устал я слушать.
Досуг мне разбирать вины твои, щенок!
Ты виноват уж тем, что хочется мне кушать».
Сказал и в тёмный лес Ягненка поволок.

Հոկտեմբերի 27ից-30ը,առաջադրան 7րդ դասարան

Առաջադրանք 1

Վանի թագավորության հիմնադրումն ու ամրապնդումը– Սովորել դասը /էջ 34-37/դասագիրք

Բառարանի հասկացությունները կարդալ և գրել/տեղադրել բլոգում։/էջ 34/

Պատասխանել հարցերին

ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում
թագավորության կայացմանը։
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,
ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։

Առաջադրանք 2

Վանի թագավորության վերելքն ու անկումը– Սովորել դասը /էջ39-43/

Բառարանի հասկացությունները կարդալ և գրել/տեղադրել բլոգում։/էջ 39/

Պատասխանել հարցերին

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված Վանի արքաների կողմից իրագործվող հարկադիր տեղահանության և վերաբնակեցման քաղաքականությունը։
  2. Ընդհանրացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ կարող էր ունենալ Ասորեստանի համար փոքրասիական
    երկաթի և այլ մետաղների հանքավայրերից, ինչպես նաև հիմնական առևտրային ուղիները
    վերահսկելու հնարավորությունից զրկվելը։
  3. Գնահատի՛ր։ Որո՞նք էին Վանի թագավորության անկման ներքին և արտաքին պատճառները

Վանի թագավորության կազմավորումը

Վանի թագավորության կազմավորման նախադրյալների վերաբեր­­­յալ տարբեր տեսակետներ կան։ Նման
նախադրյալներ են համարվում առևտրային ուղիների փոփոխությունը և
ասորեստանյան հարձակումների աճին
դիմագրավելու անհրաժեշտությունը:
Այդ հարձակումները կարող էին լեռնաշխարհի ցեղային միություններին
մղել համագործակցելու կենտրոնական ղեկավարության ներքո: Այսպիսով՝ Ք. ա. I հազարամյակի սկզբին
Նաիրի երկրնե­րի դաշնությունը, չնայած աշխարհագրական խոչընդոտներին, ի վերջո հանգում է կենտրոնաձիգ իշխանության գաղափարին: Եվ
արդեն Ք. ա. IX դարի կեսերին Նաիրյան երկրների միավորմամբ ստեղծվում է
միասնական պետություն։ Այն առավել հայտնի է իր ասորեստանյան Ուրարտու
(Արա­րատ) անունով։ Ուրարտուի արքաներն իրենց երկիրը կոչում էին Բիայնիլի,
որից էլ առաջացել է Վան քաղաքի անվանումը։ Քաղաքի անունով էլ ստեղծված
նոր պետությունը կոչվում է նաև Վանի թագավորություն։ Այն գտնվել է Հայկական լեռնաշխարհում ՝ ընդգրկելով Վանա, Ուրմիո և Սևանա լճերի ավազաններն
ու դրանց հարակից ընդարձակ տարածքները։
Վանի թագավորության կազմավորումը
Վանի թագավորության՝ պատմության ասպարեզ մտնելը համընկավ երկաթի դարի բուռն զարգացման ժամանակաշրջանին։ Հին աշխարհում արդեն
հռչակ էր վայելում Հարավ-արևմտյան Ասիայի հյուսիսում երկաթի արտադրությունը։ Եվ պատահական չէ, որ ասորեստանյան աշխարհակալները դեպի Նաիրի
երկրներ կատարած իրենց արշավանքների ընթացքում ավար էին վերցնում
երկաթի ահռելի պաշարներ։ Նրանց ռազմարշավները պայմանավորված էին
նաև երկաթով հարուստ տարածքներն իրենց հսկողության տակ վերցնելու
նպատակով։
Երկաթի կիրառումը տարածաշրջանում վճռորոշ դարձավ Վանի թագավորության ի հայտ գալով, որտեղ երկաթն ի սկզբանե լայն կիրառություն
ուներ։ Երկաթի հանքեր կային հատկապես երկրի կենտրոնական և արևմըտյան հատվածներում։ Թագավորության զինվորները կրում էին երկաթե թրեր
և երկաթե ծայրով նիզակներ։ Դա հնարավորություն տվեց ավելի արդյունավետորեն պայքարելու հակառակորդ Ասորեստանի դեմ, որի զորքը ևս զինված էր
երկաթյա զենքերով։ Երկաթի կիրառումը (երկաթե խոփեր, բահեր, մանգաղներ
և այլն) մեծ առաջընթաց ապահովեց նաև գյուղատնտեսության մեջ:
Այսպիսով ՝ Վանի թագավորության ամրապնդմամբ ամբողջ Հայկական
լեռնաշխարհն առաջին անգամ քաղաքականապես միավորվում է։ Պետության
առաջին հայտնի թագավորը Արամուն (Արամեն) է, որի մասին հիշատակված
է Ասորեստանի արքա Սալմանասար III-ի (Ք.ա. մոտ 859–824) արձանագրության մեջ։ Հերթական արշավանքի ժամանակ վերջինս ավերում է Արամուի
թագավորանիստ քաղաք Արզաշքուն։Նոր մայրաքաղաք՝ Տուշպա-Վան
Ասորեստանյան զորքերի կողմից մայրաքաղաքի ավերումից հետո անհրաժեշտություն էր առաջացել կառուցելու նոր մայրաքաղաք։ Դա իրագործում է Սարդուրի I (Ք.ա. մոտ 835-825) արքան, որն արդեն իրեն կոչում էր
«մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, Նաիրիի արքա»։ Նա Վանա լճի
արևելյան ափի վիթխարի ժայռի լանջին կառուցեց Տուշպա մայրաքաղաքը, որը
դարձավ թագավորության տնտեսական և քաղաքական կենտրոնը։ Տուշպայի
դերակատարումն այնքան նշանակալի էր, որ Իշպուինիի և Մենուայի համատեղ
գահակալության շրջանից սկսած՝ «Տուշպա քաղաքի կառավարիչ» տիտղոսը
դարձավ արքայական տիտղոսաշարի անբաժան մասը: Հաջողությամբ շարունակելով պայքարը՝ Սարդուրին նաև կարողացավ չեզոքացնել ասորեստանյան սպառնալիքն ու զգալիորեն ընդլայնեց պետության
սահմանները դեպի արևելք։ Այս արքայի ժամանակաշրջանից արդեն սկսվեց
Վանի թագավորության վերելքը։
Սարդուրի արքայի մյուս կարևոր նորարարությունն էր սեպագրի ներմուծումը։ Վանի թագավորությունից մեզ հասած առաջին սեպագիր արձանագրությունները հայտնի են Սարդուրիի անունով և գրված են ասուրերենով։Պետությունը վերափոխությունների խնդրի առջև
Վանի թագավորությունը դեպի ծով ելք չունեցող տերություն էր, և դա որոշակի
խնդիրներ էր ստեղծում։ Պետությունը
կախված էր իր հարևանների հետ
առևտրային կապերից և ուղիներից։
Հարևան երկրները տնտեսական կամ
ռազմական պատճառներով արգելափակում էին ելքը դեպի ծով կամ իրենտարածքով տարանցումը։ Պետության քաղաքական կայունությունը և առևտրային ուղիները պաշտպանելու համար անհրաժեշտ էր ամրապնդել պետության անվտանգությունը։ Պետությունը կանգնած էր ռազմական, տն­տե­սա­կան, սոցիալական և կրո­նական վերափոխություններ անցկացնելու խնդրի առջև, որոնց

և ձեռնամուխ եղան Իշպուինի (Ք.ա. մոտ 825-810) և Մենուա (Ք.ա. մոտ 810-786) արքաները։ Առաջնային խնդիրներից էր պետության սահմանների կայունացումը։ Իշպուինին և Մենուան բանակը վերազինեցին պողպատե և երկաթե զենքերով: Աշխարհազորին զուգահեռ ստեղծվեց կանոնավոր բա­նակը։ Հաջորդ կարևոր քայլն ասուրերեն սեպագրերի կիրառման մերժումը և տեղա­կան սեպագրերի ներմուծումն էր։ Պետության կենտրոնացման և թագավորական իշխանության ամրապնդման նպատակով Իշպուինին և Մենուան քայլեր ձեռնարկեցին նաև հա­մա­պե­տա­կան կրոնի հաստատման ուղղությամբ։ Խալդի աստվածը հռչակվեց երկրի գերագույն աստված։ Նրա պաշտամունքի կենտրոնը գտնվում էր Արդինի-Մուսասիրում, որը նվաճվել էր մինչ այդ։

Պետության ընդլայնումը
Պետությունը հզորացնելու նպատակին հետամուտ՝ Իշպուինին և Մենուան
ռազմարշավներ ձեռնարկեցին տարբեր ուղղություններով։ Հյուսիսում և հարավարևելքում պետության սահմանները զգալիորեն ընդլայնվեցին՝ ապահովելով
ոսկու և երկաթի լրացուցիչ պաշարներ։ Այս ուղղություններով պետության
սահմաններն ընդլայնելն ինչ-որ չափով նաև հեշտ էր, քանի որ դրանք հիմնականում դուրս էին Ասորեստանի հսկողությունից և համեմատաբար թույլ
զարգացած։ Ձևավորված հսկայական թագավորությունը կարիք ուներ հաղորդակցական կապերի կարգավորման։ Կառուցվեցին մի շարք ամրոցներ,
որոնք նախատեսված էին ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման
համար:
Փուլ առ փուլ իրագործված այս և այլ վերափոխությունների արդյունքում
աստիճանաբար հավասարակշռվում են Վանի թագավորության և
Ասորեստանի ուժերը։ Այդպիսով Վանի արքաները մարտահրավեր են նետում
Ասորեստանին՝ ընդհուպ մոտենալով նրա սահմաններին։

ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։

Վանի թագավորությունը ստեղծվել է մ.թ.ա. IX դարի սկզբին՝ (Վանա լիճ) շրջակայքում։ Այն հայտնի է նաև որպես Ուրարտու, Արարատյան թագավորություն կամ Նաիրիի երկիր։
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում
թագավորության կայացմանը։

Երկաթը կարևոր դեր ուներ՝ օգտագործվում էր զինամթերքի, գործիքների ու շինարարության մեջ։ Երկաթի մշակման շնորհիվ Վանը հզոր բանակ ու զարգացած տնտեսություն ունեցավ, ինչը նպաստեց թագավորության կայացմանը և ուժեղացմանը։
գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու,
ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։

Վանի արքաները՝ օրինակ Մենուա, Արգիշտի, Սարդուրի, կառուցեցին բերդեր, ջրանցքներ, ճանապարհներ, ստեղծեցին կենտրոնացված կառավարություն, ընդարձակեցին սահմանները։ Այս քայլերն արվել են՝ երկիրը միավորելու, պաշտպանելու և կայուն իշխանություն հաստատելու նպատակով։

Ընթերցարան «Աշնանային»

Կոմիտաս

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​

Հովհաննես Թումանյան

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։

Համո Սահյան
Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եւ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թեւի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:



 Համո Սահյան
Աշուն

Մշուշների շղարշի տակ
Աշնան խաշամն է խշշում,
Քամու ձեռքերն անհամարձակ
Ամպի փեշերն են քաշքշում:
Ամպը լեզուն կուլ է տվել
Հնար չունի որոտալու,
Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
Չէ, երևի ձյուն է գալու:

Վահան Տերյան
Աշնան տրտմություն

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…
Անջատման ցավոտ
Ձայներ դողացին ու հեզ դալկացան
Հեռվում անծանոթ.
Կըրակներն անձայն
Լացող ամպերի միգում անսահման
Թոշնեցի՜ն, անցա՜ն.
Անձրևն անընդհատ
Մաղում է վհատ թաղումի կոծով,—
Տխուր, հուսահատ…
Իմ հոգու մեջ է՛ լ
Աշուն է իջել անամոք լացով,
Ւմ հոգու մեջ է՛լ…

Համո Սահյան
Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թևերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Եղիշե Չարենց
Աշնանային

Արևն արծաթել է ամպերը թիթեղ.
Լույսից սփրթնել են ամպերը տեղ-տեղ։

Դանդաղ բարձրանում է արևն արծաթե —
Սառցի պես հալչում է երկինքը կաթե։

Ու պաղ հիացքով մի, կարծես թե իզուր,
Սահում են լույսերը սարսուռ առ սարսուռ։

Աշունը թափում է թերթերս հիմա,
Ու թոնը թրջում է արտերս հիմա։

Օ, սի՜րտ իմ, դու լուռ ես ու երգդ տխո՜ւր է.
Բոլո՜ր իմ հույսերը ջարդել ես հիմա։

Գարնա՛ն պես, ծաղկանց պես անցել է քո հուրը,
Ու հովը թաղում է վարդերս հիմա…

Վահան Տերյան
Աշուն է

Աշուն է. օրերը ցրտում են…
Գիշերը սուզվում է միգում.
Այնքան քնքշություն կա սրտում իմ,
Այնքան մեղմություն իմ հոգում։
Այնքա՜ն տխրություն, և անուշ է,
Անուշ է ցավն այս հետին.—
Բոլորը երազ է և հուշ է,
Ոսկի է — թափվում է գետին…

Եղիշե Չարենց
Աշունը դեղնաթուխ նստել է դռանը

Աշունը դեղնաթուխ նստել է դռանը:
Մրսած ու կծկըված՝ դողում է, վայում է:
Երկինքը թխպակալ կարծես մի բերան է՝
Ուզում է կլանել կանաչը, գարունը:

Մրսած ու կծկըված դողում է իմ շունը.
Փարվել է ոտքերիս` մենակ է, տխուր է:
Աչքերը լացկումած, քաղցած են ու խորը,
Աչքերը աչքերիս ասում են` աշո՛ւն է…

Աշո՛ւն է, օ, շո՜ւն իմ, աշո՛ւն է, աշո՛ւն է,
Գգվի՜ր, փաթաթվի՜ր իմ ոտքերին հիմա.
Քաղցած, ամեհի է գայլի պես աշունը —
Աշունը մշո՛ւշ է, մորմո՛ք է ու մահ…

Համո Սահյան
Անտառում


Անտառում ամպի ծվեններ կային,

Կապույտ մշուշներ կային անտառում.

Օրոր էր ասում աշունն անտառին.

Բայց դեռ անտառի քունը չէր տանում։

Շշուկներ կային անտառում այնքա՜ն

Եվ խոնավ-խոնավ բուրմունքներ կային….

Իրար փաթաթված ստվեր ու կածան,

Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքե՜ր մարդկային։

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին,

Հանգստանում էր հողմը բացատում՝

Ականջն ամպրոպի ազդանշանին։

Եղնիկի հորթը, մամուռը դնչին,

Թռչում էր իր մոր բառաչի վրա,

Եվ որսկանը թաց խոտերի միջին

Կորած հետքերն էր որոնում նրա։

Փայտահատը հին երգն էր կրկնում

Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,

Թեղին անտարբեր ականջ էր դնում

Տապալված կաղնու խուլ հառաչանքին։

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

Անտառում խորին խորհուրդներ կային

Եվ արձագանքներ կային անտառում,

Օրոր էր ասում աշունն անտառին,

Սակայն անտառի քունը չէր տանում։

Աշուն է, անձրև, Վահան Տերյան

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…

Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
Ւնչո՞ւ ես հիշում.

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
Ես ցուրտ մշուշում.
Իմ հոգու համար չկա արշալույս —
Անձրև՜ է, աշո՜ւն…

Հայոց լեզու, 7-րդ դասարան

Գոյական
Առաջադրանք գրքից

111. Փակագծերում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել)  կորուստի (կորչել) պատճառ դառնալ:

Աշխատանքից (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսաքցությունը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակների (մոլորել) վրա է շատ:

մանկաբանները  (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին։ Նրանց աստղաթիռի արագությունը (արագ) շատ մոտ է լույսի արագությանը (արագ) և ժամանակը երկրայինի համեմատությամբ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում։ Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք (առաջադրել) ունեն։ Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում։ Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ) , երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն։

113. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» արտահայտությունը (արտահայտել) հին հրեաների կրոնական մի սովորությունից (սովորել) է առաջացել։ Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն զոհում։ Մյուսի վրա մարդիկ հերթականությամբ (հերթական) դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա։ Հետո այդ այծին ազատություն (ազատ) էին տալիս։ Հիմա «քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը՝ ստիպված լինելով պատասխան տալ ուրիշի արարքների (անել) համար։

Աշխարհագրական թաղանթ. կառուցվածքը, հատկանիշները

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը։

Աշխարհագրական թաղանթը Երկրի գնդի այն շերտն է, որտեղ փոխազդում են մթնոլորտը, ջրաշերտը, քարաշերտը և կենսոլորտը։

2.Նշել աշխարհագրական թաղանթի ոլորտները։

Աշխարհագրական թաղանթի ոլորտներն են՝ մթնոլորտը, հիդրոսֆերան, լիթոսֆերան և կենսոլորտը։

3.Ներկայացրեք ձեր բնակավայրում մեքենաների քանակի ավելացումն ինչպես կարող է ազդել աշխարհագրական թաղանթի տարբեր ոլորտների վրա։

Մեքենաների քանակի ավելացումը՝

  • Մթնոլորտ – ավելացնում է օդի աղտոտվածությունը։
  • Հիդրոսֆերա – վառելիքի արտահոսքերը կարող են աղտոտել ջրերը։
  • Լիթոսֆերա – վնասվում է հողը և ճանապարհների տարածքը։
  • Կենսոլորտ – վնաս է հասցվում բույսերին, կենդանիներին և մարդու առողջությանը։