english

All Armenians like to celebrate New Year at home with their family at the richly laid table. Armenians are famous all over the world for their hospitality and love for delicious food. I like New Year very much , because I get a lot of presents from Santa Clause.

Մաթեմատիկա

Լևոնն ունի 10 ռետինե կնիք: Յուրաքանչյուր կնիքի վրա կա հետևյալ թվերից մեկը՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9: Տարբեր կնիքների վրա տարբեր թվեր են:Screenshot_2 Լևոնը թղթի վրա տպում է «Կենգուրու» մրցույթի ամսաթիվը (տե՛ս նկարը): Քանի՞ կնիք է նա օգտագործում:

(A) 5+

(B) 6

(C) 7

(D) 9

(E) 10

2. Նկարում պատկերված են 3 թռչող նետեր և 9 անշարժ փուչիկներ: Երբ նետը դիպչում է փուչիկին, փուչիկը պայթում է, իսկ նետը շարունակում է թռչել նույն ուղղությամբ: Քանի՞ փուչիկի կդիպչեն նետերը:

Screenshot_3

(A) 3

(B) 5

(C) 6+

(D) 8

(E) 9

3. Սոնան 6 տարեկան է: Նրա քույրը՝ մեկ տարով մեծ, իսկ եղբայրը մեկ տարով փոքր է Սոնայից: Որքա՞ն է այս երեք երեխաների տարիքների գումարը:

(A) 10

(B) 15

(C) 18+

(D) 21

(E) 30

4. Նկարում պատկերված է հինգ պտուտակ՝ փայտի կտորի մեջ: Դրանցից չորսն ունեն նույն երկարությունը: Մեկ պտուտակն ավելի կարճ է: Ո՞ր համարի պտուտակն է կարճը:

Screenshot_4

(A) 1+

(B) 2

(C) 3

(D) 4

(E) 5

5. Անահիտը մեջտեղից ծալում է թղթի թերթը: Հետո նա դրա մի մասը կտրում է, ինչպես ցույց է տրված նկարում:

Screenshot_5

Պատասխանի տարբերակներում բերված նկարներից ո՞րը կտեսնի Անահիտը, երբ բացի թղթի թերթը:

Screenshot_6

(A)    (B)    (C)+    (D)    (E)

6.  Մեսրոպը երեք նետով կրակում է թիրախին (տե՛ս նկարը):

Screenshot_7

Առաջին անգամ նա վաստակում է 12 միավոր, երկրորդ անգամ՝ 15 միավոր: Քանի՞ միավոր է վաստակում Մեսրոպը թիրախին երրորդ անգամ կրակելուց:

(A) 18

(B) 19

(C) 20

(D) 21+

(E) 22

7. Պետա ճագարն ուներ 20 գազար: Ամեն օր նա ուտում էր երկու գազար: 11-րդ գազարը Պետան կերավ չորեքշաբթի: Շաբաթվա ո՞ր օրն էր նա սկսել ուտել իր գազարները:

(A) Երկուշաբթի

(B) Երեքշաբթի

(C) Չորեքշաբթի

(D) Հինգշաբթի

(E) Ուրբաթ+

8. Բաբկենը պատկերներ է ստեղծում՝ օգտագործելով նկար 1-ում պատկերված սալիկից:

Screenshot_8

Նկար 2-ում բերված հինգ պատկերներից քանի՞սը կարող է ստեղծել Բաբկենը:

Screenshot_9

(A) 1

(B) 2

(C) 3

(D) 4

(E) 5

9. Մարինեն ունի գետաձիու, շնաձկան, գորտի, մեդուզայի և ծաղիկի պատկերներ: Նա նկարում բերված աղյուսակի վանդակներից յուրաքանչյուրում տեղադրում է այդ հինգ պատկերներից մեկն այնպես, որ դրանք յուրաքանչյուր սյունակում և յուրաքանչյուր տողում լինեն ճիշտ մեկ անգամ:

Screenshot_10

Պատասխանի տարբերակներում բերված պատկերներից ո՞րը Մարինեն պետք է տեղադրի «?» նշանով վանդակում:

Screenshot_11

(A)    (B)    (C)    (D)    (E)

10. Արթուրը վանդակավոր թղթից կտրում է «քառակուսի» և «սեղան» մարմիններ (տե՛ս նկար 1): Այդ մարմիններից ամենաքիչը քանի՞ հատ պետք է օգտագործի Արթուրը՝ նկար 2-ում բերված նավը ստանալու համար:

Screenshot_12

(A) 5

(B) 6

(C) 7

(D) 8

(E) 9

11. Վազգենը նկարում բերված պատկերի գույները փոխում է. սևը դարձնում է սպիտակ, սպիտակը՝ սև:

Screenshot_13

Այնուհետև նա այդ պատկերը պտտում է: Պատասխանի տարբերակներում բերվածներից ո՞րն է Վազգենի ստացած նոր պատկերը:

Screenshot_14

(A)    (B)    (C)    (D)    (E)

12. Վարդի թփին կա 8 ծաղիկ: Ծաղիկների վրա նստած են թիթեռներ և ճպուռներ: Մեկ ծաղկի վրա նստած է մեկից ոչ ավելի միջատ: Ծաղիկների կեսից ավելինի վրա միջատներ կան: Ծաղիկների վրա թիթեռների քանակը երկու անգամ մեծ է ծաղիկների վրայի ճպուռների քանակից: Քանի՞ թիթեռ է նստած ծաղիկների վրա:

(A) 2

(B) 3

(C) 4

(D) 5

(E) 6

13.  Երկու աղջիկ՝ Լիլիթն ու Մանեն, և երեք տղա՝ Արամը, Գուրգենն ու Երվանդը, խաղում են գնդակով: Երբ գնդակն աղջկա մոտ է, նա այն նետում է մյուս աղջկան կամ տղաներից մեկին: Երբ գնդակը տղայի մոտ է, նա այն նետում է մեկ այլ տղայի, բայց ոչ այն տղային, որից այդ պահին ստացել է գնդակը: Լիլիթը սկսում է խաղը՝ գնդակը նետելով Արամին: Ո՞վ հինգերորդը կնետի գնդակը:

(A) Արամը

(B) Լիլիթը

(C) Գուրգենը

(Դ) Մանեն

(E) Երվանդը

14.  Գրատախտակին գրված են 5, 2, 1, 4 թվերը: Միքայելը դրանցից ընտրում է 3 թիվ,
որոնց գումարը 8 է: Նարեկն այդ նույն թվերից ընտրում է 3 թիվ, որոնց գումարը 7 է:
Տղաների ընտրած թվերից քանի՞սն են ընդհանուր:

(A) ոչ մեկը

(B) մեկը

(C) երկուսը

(D) երեքը

(E) Հնարավոր չէ որոշել:

15. Մարիամի և նրա մոր տարիքների գումարը 36 է, իսկ Մարիամի մոր ու տատիկի տարիքների գումարը՝ 81: Քանի՞ տարեկան էր Մարիամի տատիկը, երբ Մարիամը ծնվեց:

(A) 28

(B) 38

(C) 45

(D) 53

(E) 56

16. Բժիշկը հիվանդին նշանակեց 3 սրսկում հետևյալ կերպ, մեկական սրսկում 30 րոպե տարբերությամբ։ Քանի՞ ժամ կպահանջվի բոլոր սրսկումներն անելու համար։

17.Դավիթն ունի ավելի շատ խաղալիք, քան Հենրին, իսկ Նարեի խաղալիքները Դավիթի խաղալիքներից շատ են։ Ո՞վ ունի ամենաքիչ խաղալիքը։

18. Ինչպե՞ս երկնժարանի կշեռքի միջոցով 24կգ մեխը բաժանել երկու մասերի, համապատասխանաբար 9կգ և 15կգ:

Դեբեդ

Դեբեդ, գետ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում և Վրաստանում։ Կազմավորվում է Ձորագետ և Փամբակ գետերի միախառնումից[1]։ Թումանյան կայարանից 2 կմ հյուսիս՝ Վրաստանի սահմանին մոտ, աջից թափվում է Խրամ գետը[2][3]․ Կուրի ավազանի գետ է[1]։ Երկարությունը 178 կմ է (Հայաստանում՝ 152 կմ)[4], ավազանը՝ 4080 կմ², որից 3790 կմ²՝ Հայաստանում։ Գետի ափին են տեղակայված Ալավերդի, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները[5]։

Եղնիկը: Ավ. Իսահակյան

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»: Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում: Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Հանելուկներ

Այն ի՞նչն է, ի՞նչը, որ ամեն օր մենք դա տեսնում ենք և նա շատ սիրուն է և մեծ իր վրա կան տերևներ և տարվա մեջ ծառը միքանի գույն է տալիս:

Այն ի՞նչն է, ի՞նչը, որ դպրոցում կա ու մենք դպրոցում ամեն օր դաս ենք անում դրանով: