Ծառերի գանգատը Ղ. Աղայան

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում, կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում, սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում, գութան են շինում՝ հողերը հերկում, լուծ, սամի շինում՝ եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում,  քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք երբ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

Զատկածեսը իմ ընտանիքում

Ես զատկածեսը նշել եմ տանը: Մայրիկիս ու հորքուրիս հետ մենք արթնացաել էինք և իրար շնորհավորել : Հետո մենք գնացել էինք եկեղիցի և մոմ էինք վառելու ու աղոթել: Հետո գնացինք տուն և մենք խաղացինք ձվակռիվ և ես համարյա սաղին հաղթեցի, բայց մենակ մայրիկիս: Հետո ես գնացի մայրիկիս և մմորաքրոջս հետ ինքնագլոր քշելու մորաքույրս ասաց, որ տունը համով անակլկալ ունի ինձ համար, ես շատ զարմացա ու ես միքիչ ինքագլոր քշեցի և գնացինք տուն ես տեսա իմ անակլկալի `մեջը լի`քը-լիքը կոնֆետներ կային:

Пасха

Пасха – главный праздник всех христиан. В этот день армяне посещают церковь, накрывают праздничный стол и устраивают весёлые «яичные бои». В этом году в Армении Пасху отметят 17 апреля.

«Христос воскрес!» – так поздравляют друг друга с Пасхой на русском языке. В ответ принято говорить: «Воистину воскрес!» Слово «воистину» означает «правда, на самом деле».

Главное блюдо на праздничном столе – окрашенные в красный цвет яйца. По традиции их красят с помощью луковой кожуры. Также армяне готовят плов с рисом и изюмом, отварную рыбу и блюда из зелени.

Любимая пасхальная игра детей в Армении – «яичные бои». Один человек держит в руках сваренное вкрутую яйцо, а второй человек стучит по нему другим яйцом. Тот, чьё яйцо треснет, проиграет, а победитель заберёт себе это яйцо в качестве приза.

Մեծ գյուտարարը Ջաննի Ռոդարի

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի  անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք վաղուց հայտնաբերված են:
Ի՛նչ պիտի աներ, շարունակեց սովորել: Սովորում էր առավոտից իրիկուն, իրիկունից առավոտ, երկար ամիսներ: Մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ավարտելու ժամանակն է, ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել:
Նա   անձրևանոցի վրայի անցքերն էր հայտնաբերել,և բոլորը մի լավ ծիծաղեցին իր վրա:
Գիտնականն էլի չհուսահատվեց‚ նորից սկսեց գրքեր կարդալ‚ փորձեր անել: Ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց.
– Ըհը՛, հիմա ես համոզված եմ‚ որ չեմ սխալվում: Հիմա ես իսկական  գիտնական եմ:
Բայց, արի ու տես, որ այս անգամ էլ սխալվեց: Նա նավերը ջրաներկով ներկեց. շա՜տ թանկ նստեց: Դա դեռ ոչինչ, ծովի ջրի գույնն էլ փոխվեց:
Մեկ է` ես կդառնամ մեծ գիտնական‚-որոշեց   գյուտարարը, չնայած մազերն արդեն սպիտակել էին:
Նա նորից գրքերը ձեռքն առավ և այնքան պարապեց, որ իսկապես  գիտնական  դարձավ:  Այդ ժամանակ նա կարող էր հնարել՝ ինչ ուզեր: Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում, ու էլի լիքը հետաքրքիր  բաներ..
Նա միայն մի բան չկարողացավ գտնել ՝ ինչպես սովորենք երբեք չսխալվել:
Երևի  ոչ ոք էլ չի կարող դա գտնել: 

Ջանի Ռոդարի | Սև քթերի երկիրը

Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր ունեին` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.- Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:- Պարո՛ն, -ասաց նա, – եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:- Ես օտարերկրացի եմ, – պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:- Աստծո՛ սիրուն, – բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, – նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:- Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:- Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:- Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:- Ես պանդոկապան եմ, սիրելի պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:- Քաղաքացի՛, – ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:- Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: – Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:- Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:- Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , – գոռացի հավաքվածներին:- Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:- Գնա՛նք, – գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:- Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, – բղավեց ինչ-որ մեկը:Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:

ՄԻՐԼԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ

Միլան (իտալ.՝ Milano, լոմբ.՝ Milan, լատ.՝ Mediolanum – «հարթավայրի կենտրոնում»), Իտալիայի երկրորդ խոշորագույն քաղաքն է, Հյուսիսային Իտալիայի գլխավոր քաղաքը, Լոմբարդիա մարզի Միլան գավառի[3] վարչական կենտրոնը, Իտալիայի տնտեսական և ֆինանսական կենտրոնը։ Զբաղեցնում է 182 քառ. կմ տարածք, բնակչության թիվը՝ շուրջ 1, 3 միլիոն մարդ, մինչդեռ արվարձաններով հանդերձ շուրջ 5, 2 միլիոն, Եվրոպայի հինգերորդ խոշոր քաղաքը[4]։ Միլանը ճանաչվել է նորաձևության և դիզայնի համաշխարհային կենտրոն շնորհիվ մի շարք միջազգային միջոցառումների, այդ թվում «Միլանի Նորաձևության Շաբաթը» (Milan Fashion Week) և «Միլանի կահույքի ցուցահանդեսը» (Milan Furniture Fair), որոնք այժմ աշխարհում ամենաշատ այցելվող, ամենաեկամտաբեր և աճ գրանցող միջոցառումների թվին են դասվում։ Միլանը հյուրընկալել է նաև համաշխարհային ցուցահանդեսը (Էքսպոն) 1906 և 2015 թվականներին։

Միլանում են գտնվում բազմաթիվ մշակութային հաստատություններ, ակադեմիաներ և համալսարաններ։ Միլանն ընդունում է տարեկան 8 միլիոն այցելու՝ ներգրավվելով իր թանգարաններով և պատկերասրահներով, որոնք պարծենում են աշխարհի ամենակարևոր հավաքածուներով, ներառյալ Լեոնարդո դա Վինչիի հիմնական աշխատանքները։ Միլանում է գտնվում «Լա Սկալա» օպերային թատրոնը։ Քաղաքում են գտնվում նաև մի շարք շքեղ հյուրանոցներ՝ հանդիսանալով աշխարհում հինգերորդ ամենաշատ աստղ ունեցողն աշխարհում, ըստ Michelin-ի ուղեցույցի։ Քաղաքը հանդիսանում է նաև աշխարհի ամենահաջողակ ֆուտբոլային ակումբներից երկուսի, Միլանի ու Ինտերի, Իտալիայի հիմնական բասկետբոլային թիմերից մեկի՝ Օլիմպիա Միլանոյի տունը։

Աչքերի գանգատը

Գիտե՞ք, որ աչքերն էլ են  գանգատվում: Չե՞ք հավատում: Մի անգամ  իմ բախտը բերեց, ես կարողացա լսել, թե ինչպես են նրանք բողոքում:
-Ոչ ոք չգիտի,-տրտնջում էին նրանք,-թե ի՜նչ մեղք ենք մենք, խեղճ ենք մենք: Արդեն մի քանի դար է՝ մեր կյանքն  անտանելի է: Մենք միշտ տեսնում էինք, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը: Բայց հայտնվեցին  Կոպեռնիկոսն ու Գալիլեյը և ապացուցեցին, որ մենք սխալվում ենք, ամեն ինչ հակառակն է՝ Երկի՛րն է պտտվում Արեգակի շուրջը:

Նայում էինք ջրի մեջ և տեսնում, որ այն մաքուր է ու թափանցիկ: Բայց հայտնվեց մի հոլանդացի Լևենգուկ, մանրադիտակ ստեղծեց և պարզվեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա, քան ամենամեծ գազանանոցում:

Հիմա էլ, տե՛ս, գիշերը նայում ենք երկնքին, ա՜յ այնտեղ՝ վերև: Երկինքը սև է, ինչպես կասկածներն են լինում: Ամեն ինչ մեզ համար պարզ է, ախր մենք հրաշալի ենք տեսնում: Բայց  դուրս է գալիս, որ մենք էլի սխալվում ենք: Մեզ մոտեցնում են աստղադիտակին, որն ուղղված է դեպի երկինք: Դե երկինք է էլի՝ իր Լուսնով, աստղերով: Ու հանկարծ մենք տեսնում ենք, որ այնտեղ միլիոնավոր աստղեր կան: Հիմա ուզենք, թե չուզենք, ապացուցված է, որ մենք ամեն ինչ սխալ ենք տեսնում: Երևի  լավ կլինի, որ մենք անցնենք թոշակի:
– Կեցցե՛ք: Բայց առանց աչքերի  ո՞վ է դիտելու մանրադիտակներով, 
աստղացույցներով:

Միջին դպրոց, 7.9 Դասարան