(ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ)

136.Կետերը փոխարինի՛ր ձ, ծ կամ ց տառերով:

Փորձ, հարցում, բարձունք, ուրց, լացակումած, ընթերցել, քաղցրություն, լռակյաց, հանդիպակաց, լվացք, գնացք, նստվածք, նրբանցք:

139. Կետերը վախարինի´ր ղ կամ խ տառերով:

Խրոխտ, թուղթ, խեղդել, ծախսել, կմախք, աղբյուր, պղտոր, դժոխք, դրախտ, զմրուխտյա, եղբայր, անվախճան, ողկույզ, մղկտալ, տախտակ, թախտ, աղտոտել:

143. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)

144. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նստելու համար մի հարթ տեղ եմ փնտրում: (հարդ, հարթ) Քամին ամբողջ հարդը բարձրացրել ու պտտում էր օդում: (հարդ, հարթ) Տարբեր ախտեր քայքայել էին մարմինը: (աղտ, ախտ) Փոշիով ու աղտ էր ծածկված փողոցը: (աղտ, ախտ) Մի ուղտ քարավանից առանձնացել էր: (ուղտ, ուխտ) Քո արած ուխտ թանկ է բոլորիս համար: (ուղտ, ուխտ)

145. Ընդգծված բառերը փոխարինի´ր հոմանիշներով: Ընտրածդ բառերի գրությունը ճշտի´ր բառարանի օգնությամբ:

Խոսքս մի՛ կտրիր:

Մինչև ե՞րբ պիտի թաքուն պահես:

Անձրևն ինչպես սկսվել էր, այնպես էլ վերջացավ:

Օդանավի իջնելը ոչ ոք չնկատեց:

Երեխայի նման ուրախանում էին ու լիաթոք ծիծաղում: Եղնիկի ձագը մորն էր փնտրում:

147. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ և բառարանով ստուգի՛ր ճի՞շտ ես գրել:

Վերևում՝ համարյա երկնքի տակ, ծնվեցին ջրի կաթիլները: Նրանք լեռների բարձրից, հողի միջից դուրս եկան ու, լույսն իրենց մեջ, ցնծության թիթեռն իրենց վրա, կթկթալով իջան ցած: Լեռն ի վար, ծառերի կողքերով, թփերի արանքներով, զարմանազան խատուտիկ խճաքարերի վրայով գալիս էին կաթիլները: -Ինչքա՜ն քաղցր եք,- ասում էին նրանց մամուռները:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *