ՄԱՅՐԵՆԻ

  1. Շաբաթվա բացթողումները մայրենի առարկայից լրացրո՛ւ, մասնակցի՛ր նաև ֆլեշմոբին։
  2. Կարդա՛ Հ. Թումանյանի մշակմամբ  «Սասունցի Դավիթ​​» պոեմի 5-րդ. 6-րդ, 7-րդ, 8-րդ մասերը։ Հատվածներից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր: կոռ-Կեռ ծայրով հովվական գավազան, մեյդան-Հրապարակ, Խոշոր եղջերավոր անասունների հոտ՝ խումբ
  3. Կրկնի՛ր նշված հատվածները Հ․ Թումանյանի «Սասունցի Դավիթը» պոեմից (անգի՛ր սովորիր)

Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք,
Ով կեցել եք՝ զենք կապեցե՜ք,
Զենք եք կապել՝ ձի թամբեցե՜ք,
Ձի եք թամբել՝ ելե՜ք, հեծե՜ք,
Հետո չասեք՝ թե մենք քընած —

Դավիթ գող-գող եկավ, գընաց…

***

Դարձե՛ք եկած ճանապարհով
Ձեր հայրենի հողը Մըսրա.
Բայց թե մին էլ զենք ու զոռով
Վեր եք կացել դուք մեզ վըրա,

Հորում լինեն քառսուն գազ խոր
Թե ջաղացի քարի տակին, —
Կելնեն ձեր դեմ, ինչպես էսօր,
Սասմա Դավիթ, Թուր-Կեծակին։

Էն ժամանակ աստված գիտի,
Ով մեզանից կըլնի փոշման.
Մե՞նք, որ կելնենք ահեղ մարտի,
Թե՞ դուք, որ մեզ արիք դուշման։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *