Ինքնաստուգում.20.04.2023թ

1․Կարդա՛, լրացրո՛ւ բաց թողած տառերը։ կենդանիներն, երբևէգ ոյություն, առաջ դեռ, ձագերը, քսաներեք, այսօրվա, թռչունների, կենդանիները, մարդկությանը

Առեղծվածային դինոզավրերը

Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են, որ երբևէգոյություն են ունեցել Երկրի վրա: Ամենախոշոր դինոզավրերը բուսակերներն էին: Գիտնականները հարյուր տարի առաջ դեռ չգիտեին, թե ինչպես են ծնվում դինոզավրերի ձագերը: Հազար ինը հարյուր քսաներեք թվականին գիտնականների մի խումբ ապացուցեց, որ դինոզավրերը ձվադրել են գետնի վրա: Այդ հայտնաբերումից հետո յոթանասուն տարի անց ապացուցվեց, որ դինոզավրերի որոշ էգեր
այսօրվա թռչունների նման թուխս են նստել: Նրանք դնում էին 10-40 ձու: Ահռելի չափերով այս կենդանիները միշտ հետաքրքրել են մարդկությանը:

2. Ի՞նչ իմացար դինոզավրերի մասին, որը չգիտեիր:  Դինոզավրերը ցամաքային ամենամեծ կենդանիներն են:

3.Գրի՛ր հետևյալ բառերի հոմանիշները՝

երփներանգ, սաղարթ, ճամփա, մտածել

երփներանգ -գույնզգույն

սաղարթ –  տերև

ճամփա – ճանապարհ

մտածել – դատել

4․ Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները՝

Էգ, ամենամեծ, բարի, արևելք

Էգ – արու

ամենամեծ -ամենափոքր

բարի – չար

արևելք -արևմուտք

5․Բացատրի՛ր հետևյալ բառերը՝

ոսկեզօծել, ասֆալտապատ, վայրէջք, սաղարթախիտ

ոսկեզօծել- ոսկու շերտով պատել

ասֆալտապատ-ասֆալտով պատված՝ ծածկված

վայրէջք-դեպի վայր իջնելը

սաղարթախիտ -խիտ սաղարթ ունեցող

6.Կազմի՛ր բառեր հետևյալ արմատներով՝

Երբ, օր, ոսկի, եղբայր

Երբ-երբևէ

Օր-օրացույց

Ոսկի-ոսկեգույն

Եղբայր-հորեղբայր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *